Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 41-ի
INTERNATIONAL NEWSԱյս մասին հաղորդագրություն է տեղադրվել Ստամբուլի քաղաքապետի պաշտոնական կայքում: Հաղորդագրության մեջ ասված է, որ հաջողվել է ճանաչել 37 զոհվածներին, որոնցից տասը օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ երեք հոգի էլ երկքաղաքացիություն ունեին:
Զոհերից19-ի մարմիններն արդեն հանձնել են իրենց բարեկամներին: Վիրավորների թիվն էլ հասել է 239-ի, որոնցից 109-ն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, մյուսներին էլ շարունակում են օգնություն ցուցաբերել:
Հիշեցնենք, որ երեկ գիշերը օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել: Թուրքական իշխանությունը արդեն իսկ տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն: Պայթյունները տեղի են ունեցել միջազգային չվերթների եւ ներքին չվերթների ժամանման գոտում:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



