ԱԺ-ում թեժ է. պատգամավորներն իրար «համբալ» են ասում,հրավիրում «ռազբորկի», հիշեցնում անցյալն ու մեղադրում ստախոսության մեջ
POLITICSԸնտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից նշեց. «Երբ հայտարարել եմ, որ ՀՀ-ում պետք է լինի մեկ ընդդիմություն, «Քաղաքացիական պայմանագիրն» էլ հավակնում է լինել այդ միակ ընդդիմությունը, դահլիճում բավական հաճախ սկսել են հոգեխանգարմունքի սեանսներ տեղի ունենալ։ Այս դահլիճում ճիչեր են արձակում, թե բա գիտե՞ք, ոմանք հավակնում են լինել եզակի և մեկ ընդդիմություն, այդ ոմանք էլ մենք ենք։ Բայց, կներեք, ո՞վ պետք է հավակներ»: Պատգամավորն ընդգծեց, որ ընտրակեղծիքներից են խոսում այն ուժերը, որոնք կեղծարարների ամենամեծ դաշնակիցներն և իշխանության հետ ուս-ուսի տված Հայաստանի բանտերը լցրել են քաղբանտարկյալներով:
«Կուսակցության անունը փոխում են, խմբակցության անունը փոխում են, մնում է՝ անուն-ազգանուններն էլ փոխեն, բեղ պահեն, որ փողոցում ճանաչող չլինի իրենց»,- հայտարարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով ՕԵԿ-ը: Ի պատասխան՝ Հեղինե Բիշարյանը Փաշինյանին «համբալ» կոչեց և հրավիրեց տղայական «ռազբորկի»: Փաշինյանը պատասխանեց. «Վալերիանկա չկա՞ »:
Բիշարյանին զայրացրեց Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ այդ ուժի խղճին է մարտի 1-ի զոհերի արյունը: Անդրադառնալով ՝ԲՀԿ-ին Փաշինյանն ասաց,որ մի կուսակցություն կա, որը վեր է կենում, ասում է՝ աղանդավորական խմբակներ կան: «Տիկին Զոհրաբյան, մենք գիտենք ձեր չափը, Ձեր պայմանավորվածությունները, թե մինչև ուր կարաք խոսաք:Ախր լավ էլ չի ասելը, իրիկունն ինքն իր ձեռքով զանգում է և ասում ՝ Հովիկ Արգամիչը ջղայնացել է, որ ես «բամփել» բառն եմ օգտագործել, խնդրում եմ, հանկարծ չհրապարակեք այդ բառերը»,-ավելացրեց նա:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Նիկոլ Փաշինյանին ստախոսության մեջ է մեղադրում, Փաշինյանն արձագանքեց. «Իրականության զգացումը մի կորցրեք, դուք այլևս «Հայկական ժամանակ» թերթի լրագրող չեք, որ խոսքի ազատություն ունենաք կատարյալ:
Զգույշ եղեք, էքստազի մեջ մի՛ ընկեք, տենց բառեր մի՛ օգտագործեք, որ Ձեզ թույլ չեն տվել ձեզ օգտագործել»:
Զոհրաբյանն ասաց, որ իրականությանը չի պատասխանում այն, ինչ հնչեց իր անձի մասին:
«Հարգելի գործընկերներ, ինչ որ այստեղ իմ անձի հետ կապված հնչեց՝ բացարձակ ապատեղեկատվություն է և սուտ: Այո, ես խնդրել եմ իմ լրագրող գործընկերներին իմ նշյալ ելույթի հետ կապված որոշ պարբերություն չտեղադրել, բայց ինչ որ հնչեց այստեղ, բացարձակ սուտ և ապատեղեկատվություն է՝ նշելով նշյալ մարդկանց անունները: Իմ արժանապատվությունից ցածր է նման անպարկեշտ ու տղամարդուն ոչ վայել ելույթին անդրադառնալը»,-հավելեց ԲՀԿ առաջնորդը:
Լևոն Փանոսյան



