10 փոքրիկ դաջվածքներ և դրանց մեծ նշանակությունը
LIFE1 Կետ և ստորակետը նախատասաության մեջ դադար է նշանակում, սակայն ոչ ավարտ։ Երբեմն կթվա, որ դու դադար ես տալիս, սակայն դու ընտրում ես շարունակելը։

2 «Հանդարտ ծովից երբեք հմուտ նավաստի դուրս չի գալիս»։

3 Վերևի խորհրդանիշը՝ բաց եռանկյունին, խորհրդանշում է փոփոխություններին պատրաստ լինելը, իսկ ներքևի խորհրդանիշը՝ ռազմավարություն։

4 «Կան գիշերներ, երբ գայլերը լուռ են, և միայն լուսինն է ոռնում»։

5 Վիկինգների սիմվոլը, որը նշանակում է. «ստեղծիր քո սեփական իրականությունը»։

6 Հունական «Ինգուսի» սիմվոլը. «Եթե կա ցանկություն, կա նաև ճանապար»։

7 Սաղմոդ 18։33. «Ոտքերս եղնիկի ոտքերի պես է անում, և ինձ բարձունքների վրա է կանգնեցնում»։

8 «Օհմ»-ի դաջվածքը, որն արտահայտում է գիտակցության 4 տարբեր վիճակներն ու երևակայության աշխարհը. արթուն վիճակը (ջագրատ), երազելը (սվապնա), խորը քունը (սուշուպտի), տրանսցենդենտալ վիճակը (տուրիյա) և երևակայության աշխարհը (մայա)։

9 Ալքիմիա. խորհրդանշում է պղինձ, նշանակում է սեր, հավասարակշռություն, կանացի գեղեցկություն և արտիստիկ կրեատիվություն։

10 Հունարեն «Մերակի» բառը նշանակում է գործածել հոգին, կիրքը, սերը և կրեատիվությունը, կամ ամբողջությամբ նվիրվել այն բանին, ինչ անում ես։




