Բելգիայի ֆոնդային սակարանը կվերածվի գարեջրի թանգարանի
INTERNATIONAL NEWSԲելգիայի իշխանությունները որոշում են ընդունել գարեջրի ազգային թանգարան բացել Բրյուսելի նախկին ֆոնդային սակարանի տեղում: Վերջին տարիներին XIX դարի վերջին կառուցված շենքը ոչ մի կերպ չԷր օգտագործվում: Այդ մասին գրել Է The Drinks Business-ը:
1900 թվականին Բելգիայում աշխատում Էր ավելի քան 3,2 հազար գարեջրագործարան, այժմ երկրում դրանց թիվը պակաս Է 170-ից: Նախկին գարեջրային տերությունը տարեկան միջին հաշվով կորցնում Է 26 գարեջրագործարան: Նոր թանգարանը կոչված Է գործարարությանը վերադարձնելու նախկին ժողովրդականությունը եւ հաստատելու Բելգիայի՝ որպես աշխարհում այդ ալկոհոլային խմիչքի հնագույն արտադրողներից մեկի վարկը:
Թանգարանը կտեղավորվի Բրյուսելի կենտրոնի պատմական շենքում, որտեղ ավելի վաղ գործել Է ֆոնդային սակարանը: Վերջին տարիներին օբյեկտն անզբաղ Էր, եւ իշխանությունները որոշել են նոր կյանք ներշնչել դրան:
Բելգիական գարեջուրը բազմիցս լավագույններից մեկն Է ճանաչվել աշխարհում: Բացի սովորական բաղադրիչներից, դրա մեջ հաճախ ավելացնում են բրինձ, շաքար, մեղր կամ մրգեր: Բելգիական գարեջրի առավել հայտնի մակնիշներն են Stella Artois-ը եւ Jupiler-ը:



