Շոտլանդիայի ղեկավարը մեկնել է Բրյուսել՝ բանակցելու ԵՄ-ի ղեկավարության հետ
INTERNATIONAL NEWSՇոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հունիսի 29-ին հանդիպումներ կանցկացնի Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի եւ Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցի հետ: Այդ մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Մարգարիտիս Սհինասը:
Բանակցությունների մանրամասների մասին նա չի հայտնել՝ նշելով, որ երկու հանդիպումների ավարտից հետո ոչ մի կարգի մամուլի ասուլիսներ եւ պաշտոնական հաղորդագրություններ չեն ծրագրվում:
Անցած շաբաթ Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի ժամանակ Շոտլանդիայի բնակիչների 62 տոկոսն արտահայտվել Է Եվրամիությանը երկրի անդամակցության պահպանման օգտին, սակայն ամբողջ երկրում գերակշռություն են ստացել միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները: Դրանից հետո Շոտլանդիայի իշխանությունները հայտարարել են, որ բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկեն՝ Եվրամիությանը Շոտլանդիայի անդամակցության ապահովման համար: Ենթադրվում Է, որ Սթերջենի այցը Բրյուսել կապված Է հենց դրա հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



