Brexit-ի շուրջ նոր հանրաքվե անցկացնելու հանրագիրն ավելի քան 4 մլն ստորագրություն Է հավաքել
INTERNATIONAL NEWSԱվելի քան 4 մլն մարդ Է ստորագրել այն հանրագիրը, որով կոչ Է արվում վերանայել Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեի արդյունքները:
Հանրագիրը զետեղված Է բրիտանական խորհրդարանի կայքում: Քննարկման համար այն պետք Է հավաքեր ոչ պակաս, քան հարյուր հազար ստորագրություն:
Նշվում Է, որ կառավարությունը մտադիր Է փաստաթղթի վերաբերյալ իր պատասխանը հրապարակել հինգ օրից: Այդ ժամանակ Էլ կորոշվի խորհրդարանում հանրագիրը քննարկելու ամսաթիվը:
«Մենք հորդորում ենք կառավարությանը՝ կիրառել այն կանոնը, որի համաձայն, եթե ԵՄ-ից դուրս գալու կողմ կամ դեմ քվեարկածների թիվը 75 տոկոսից ցածր մասնակցության դեպքում 60 տոկոսից պակաս Է, պետք Է անցկացվի եւս մեկ հանրաքվե»,-ասվում Է հանրագրի տեքստում:
Ավելի վաղ change.org կայքում հանրագիր Էր զետեղվել Լոնդոնը Մեծ Բրիտանիայից անկախ ճանաչելու եւ այն Եվրամիությանը միացնելու խնդրանքով: Այն ուղղված Էր Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի քաղաքագլուխ Սադիք Խանին եւ հավաքել Էր 150 հազար ստորագրություն:
ԵՄ-ին Միացյալ Թագավորության անդամակցության շուրջ հանրաքվեն անցկացվել Է հունիսի 23-ին: Պաշտոնական տվյալների համաձայն, Եվրամիությունից դուրս գալու օգտին քվեարկել Է բրիտանացիների 51,9 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



