ԱՄՆ-ի պետքարտուղարը հնարավոր է համարել Brexit-ի չեղարկումը
INTERNATIONAL NEWSԵվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, ինչի օգտին հունիսի 23-ին քվեարկեց բրիտանացիների 52 տոկոսը, կարող Է եւ չկայանալ, գոյություն ունեն տարբեր միջոցներ, որ երկիրը մնա Եվրամիությունում: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
«Ես կարծում եմ, որ կան տարբեր միջոցներ»,- Ասպենում Գաղափարների փառատոնի ժամանակ ասել Է Քերին ի պատասխան դահլիճի այն հարցի, թե կարող Է արդյոք Մեծ Բրիտանիան «հետ դառնալ» հանրաքվեի արդյունքների իրագործման հարցում:
Նա նշել Է. «Որպես ԱՄՆ-ի պետքարտուղար՝ ես չեմ ցանկանում, որ բրիտանացիները դուրս գան Եվրամիությունից: Դա սխալ կլիներ: Գոյություն ունեն տարբեր միջոցներ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



