Տեխասում բեռնատար գնացքներ են բախվել
SOCIETYԱՄՆ-ի Տեխասի նահանգի Փենհենդլ ավանից ութ կիլոմետր արեւելք ընկած շրջանում հունիսի 28-ին երկու ապրանքատար գնացքների բախումը սաստիկ հրդեհ Է առաջացրել եւ իշխանություններին հարկադրել տարահանելու բնակիչներին: Մեքենավարներից մեկը ողջ Է մնացել՝ հասցնելով դուրս նետվել լոկոմոտիվից, նրա երեք գործընկերների ճակատագիրը պարզված չԷ շարունակվող հրդեհի պատճառով: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկաթուղիների համերկրային վարչությունը:
Առկա տեղեկատվության համաձայն՝ գնացքները միմյանց ընդառաջ են շարժվել միեւնույն ուղիով, վթարի պատճառով ռելսերից դուրս են եկել զգալի թվով վագոնիկներ՝ կոնտեյներներով, որոնց մի մասը բռնկել Է: Դրանք բառացիորեն ցաք ու ցրիվ են եղել 400 մետր երկարությամբ հատվածում: Նշվում Է, որ գնացքները տեղափոխում Էին ամենալայն տեսականու սպառողական ապարանքներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



