ՌԴ ԱԻՆ-ը Երեւան կտեղափոխի ՌԴ-Վրաստան սահմանում գտնվող Հայաստանի 147 քաղաքացիների
SOCIETYՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության օդանավերը Երեւան կտեղափոխեն Հայաստանի 147 քաղաքացիների, որոնք սելավի պատճառով մնացել են Ռազմավիրական ճանապարհի Վերին Լարս անցակետում: Այդ մասին հայտնել Է ՌԴ ԱԻՆ-ի Հյուսիսկովկասյան տարածաշրջանային կենտրոնը:
Սելավահոսքն սկսել Է հունիսի 23-ին Դեւդորակի կիրճում՝ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղում: Երթեւեկությունը փակվել Է: Հաղորդվել Է, որ ճանապարհի նորոգումը կտեւի մոտավորապես 20 օր: Հունիսի 28-ի տվյալներով՝ ուղեւորվելու թույլտվության Էին սպասում 240 ավտոմեքենաներ:
«Այսօրվանից Ռուսաստանի ԱԻՆ-ը պլանավորում Է սկսել Հայաստանի այն քաղաքացիների փոխադրումը, որոնք Վրաստանի տարածքում սելավի պատճառով արգելափակված վիճակում են հայտնվել Ռազմավիրական ճանապարհի Վերին Լարս սահմանային անցակետում: Տեղափոխումը կիրականացվի օդանավերով: Ընդամենը պլանավորվում Է Երեւան տեղափոխել 147 մարդու»,-ասված է հաղորդագրության մեջ:



