Ստամբուլի ահաբեկչությունն ուղղված Է ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի փորձերի դեմ. Կոսաչով
INTERNATIONAL NEWSՍտամբուլի օդանավակայանում իրականացված պայթյունները միտված են Ռուսաստանի եւ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի իշխանությունների փորձերի դեմ: Հունիսի 29-ին Facebook սոցցանցի իր Էջում այս կարծիքն Է հայտնել ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը:
Սենատորը կարծում Է, որ ԻՊ-ի զինյալների հնարավոր առնչության մասին Թուրքիայի իշխանությունների վարկածն առավել հավանական Է թվում: «Դրանք քրդերը չեն, որոնցից այդպես զգուշանում են Անկարայում: Ուստի ավելի ակնհայտ Է ցանկացած ահաբեկիչների այս կամ այն օժանդակման՝ իր իսկ Թուրքիայի ցանկացած քայլերի վտանգավորությունը, ներառյալ նավթի գնումը կամ բուժման, վերականգնման կամ Էլ վարժանքների համար նրանց հնարավորությունների տրամադրումը»,- ընդգծել Է Կոսաչովը:
«Ահաբեկչական գործողությունը բացահայտորեն ուղղված Է Ռուսաստանի եւ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի ղեկավարության փորձերի դեմ»,- ասել Է Կոսաչովը: «Թուրքիային, դատելով ըստ ամենայնի, «նախազգուշացնում են», որ նա չմասնակցի ստեղծվող միասնական հակաահաբեկչական ճակատին»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



