Կալիֆոռնիայում հինգ հազար մարդ է պայքարում բնական հրդեհների դեմ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում 28,3 հազար հեկտարի վրա մոլեգնում են բնական հրդեհները: Դրանց մարման գործում ներգրավված են շուրջ հինգ հազար հրշեջներ:Նահանգի տարբեր շրջանների իշխանությունների այս տեղեկությունները հայտնել Է Los Angeles Times թերթը:
Ըստ այդ տեղեկությունների՝ Կալիֆոռնիայում ներկայում կա բռնկման ինը խոշոր օջախ, որոնցից առավել ընդգրկունը Քեռնի օկրուգի Լեյք Իզաբելլա բնակավայրում մոլեգնող հրդեհն Է, որտեղ կրակը 250 տուն ու շինություն Է ոչնչացրել: Ավելի վաղ հաղորդվել Է, որ Լեյք Իզաբելլայում տարեց ամուսիններ են զոհվել:
Հրդեհները մեծ չափերի են հասել նաեւ Սանտա Բարբարայի եւ Սան Գաբրիելի շրջաններում: Ներկայում կրակը տեղափակված Է 70-90 տոկոսով:
Ինչպես հայտնել Է նահանգի Անտառային հանդակների եւ հակահրդեհային պահպանության վարչության ներկայացուցիչ Դենիել Բեռլանտը, հունվարից Կալիֆոռնիայի տարածքում ընդհանուր առմամբ տեղի Է ունեցել շուրջ 2,4 հազար բնական հրդեհ: Դրանք բուսականությունը ոչնչացրել են 40 հազաց հեկտար տարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



