Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Արդյոք պե՞տք է Հայաստանին խաղողագործության և գինեգործության հիմնադրամը

ECONOMICS

Խաղողագործության եւ գինեգործության ոլորտում ի հայտ եկած խնդիրները հաղթահարելու, ինչպես նաեւ ոլորտի զարգացմանն օժանդակելու նպատակով կառավարությունը որոշեց ստեղծել Հիմնադրամ՝ դրա գործունեության կազմակերպման համար հատկացնելով 103,5 մլն դրամ։ Թվում է, թե պետական միջոցները խնայելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների ֆոնին նման կառույցի ստեղծումը ճոխություն է պետական բյուջեի համար։ Իրականում, սակայն, այնքան էլ այդպես չէ։ Դրա արդյունքը կարող է անհամեմատ ավելի մեծ լիներ, հատկապես որ նման կառույցի պահանջը վաղուց էր հասունացել։

Արտաքին շուկաներում ստեղծված իրացման դժվարությունների պատճառով վերջին մեկ-մեկուկես տարիներին Հայաստանի խաղողագործներն ու գինեգործները կանգնեցին բավական լուրջ բարդությունների առջեւ։ Ռուսական ռուբլու արժեզրկումը բազմաթիվ խոչընդոտներ առաջացրեց հայկական գինիների արտահանման համար։ Ռուսական շուկայում ձեւավորված ոչ արդյունավետ գները հանգեցրին ստացվող եկամուտների էական կրճատման՝ ֆինանսական դժվարություններ ստեղծելով ոլորտի մասնակիցների համար։ Դրա հետեւանքով անցած տարի Հայաստանում արձանագրվեց գինու արտադրության կրճատում։

Այս տարի իրավիճակը աստիճանաբար կարծես փոխվում է։ Ամեն դեպքում, տարեսկզբի 4 ամիսներին ոլորտի արտադրության ծավալներն ավելացել են 13 տոկոսով։ Չնայած դրան, արտաքին շուկաներում եւ ներքին միջավայրում ի հայտ եկած դժվարությունները ստիպում են միջոցներ ձեռնարկել՝ առաջացած խնդիրները հաղթահարելու համար։ Հաշվի առնելով ոլորտի կարեւոր տնտեսական ու սոցիալական նշանակությունը՝ կառավարությունը որոշեց ստեղծել խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ, որի անհրաժեշտության մասին խոսվում էր դեռեւս տարիներ առաջ, սակայն կոնկրետ քայլեր չէին իրականացվում։ Հիմնադրամի ձեւավորումը կարեւորվում է նրանով, որ այն հնարավորություն է տալիս մասնավոր-պետական համագործակցության միջոցով մեկ կետից համակարգել ոլորտի աշխատանքները՝ արագ արձագանքել ինչպես ի հայտ եկող խնդիրների լուծմանը, այնպես էլ ներքին աշխատանքների եւ արտահանման արդյունավետ կազմակերպմանը։

Հիմնադրամի ստեղծման հետ կապված լուրջ սպասելիքներ ունի նաեւ կառավարությունը։ Այդ մասին կառույցի ստեղծման մեկնարկը հայտարարելու ժամանակ ակնկարկեց նաեւ կառավարության ղեկավարը։ Ակնկալվում է, որ այն հնարավորություն կտա առավել արդյունավետ լուծելու արտաքին շուկաներում հայկական գինիների իրացման հետ կապված խնդիրները։ Հիմնադրամը լինելու է միջնորդ օղակ՝ ոլորտում ֆինանսական միջոցների ներգրավման ճանապարհին։ Հասկանալի պատճառներով միջազգային կազմակերպություններն այսօր հրաժարվում են ուղղակիորեն ներդրումներ իրականացնել ոլորտի ընկերություններում։ Այդ պայմաններում վերջիներս ստիպված են միջոցներ ներգրավել ներքին բանկային համակարգից, որը սակայն այնքան էլ ձեռնտու չէ թանկության պատճառով։ Հիմնադրամի ստեղծումով ակնկալվում է լուծել արտաքին շուկաներից ներդրումների ներգրավման հետ կապված խնդիրները։ Որոշ կազմակերպություններ արդեն իսկ իրենց պատրաստակամությունն են հայտնել աշխատել նման կառույցի հետ, ընդ որում, օժանդակելու ոչ միայն զուտ ֆինանսական միջոցներով, այլեւ օգնելու արտահանման հետ կապված խնդիրների լուծմանը։

Ն. Սարգսյան

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference