Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալու մասին կծանուցի, երբ դա հարկավոր համարի. Քեմերոն
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալու մասին որոշման մասին միությանը կծանուցի այն ժամանակ, երբ Լոնդոնը նման որոշում կընդունի: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնը:
Ավելի վաղ ԵՄ-ի երկրների ղեկավարները հայտարարել են, որ Լոնդոնը պարտավոր է հնարավորինս շուտ ԵՄ-ին ծանուցել իր որոշման մասին:
«Մեծ Բրիտանիան իր վճռի մասին ԵՄ-ին ծանուցելու որոշում կընդունի, երբ դա հարկավոր ու հնարավոր լինի… Դա մեր՝ որպես ԵՄ-ի անդամ երկրի, սուվերեն իրավունքն է»,- ասել է Քեմերոնը՝ լույս հունիսի 29-ի գիշերը ելույթ ունենալով Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



