Հայաստանում է Միացյալ Թագավորության զինված ուժերի պատվիրակությանը
SOCIETYՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հունիսի 28-ին ընդունել է Միացյալ Թագավորության զինված ուժերի 160-րդ Ուելսյան հետևակային բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Մարտին Գամբլի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշ տպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության խորացման և նոր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները:
160-րդ Ուելսյան բրիգադը ՀՀ պաշտպանության նախարարության գործընկերն է և արդեն երկու տարի է ՀՀ զինված ուժերի հետ համագործակցություն և փորձի փոխանակում է իրականացնում մի շարք ոլորտներում
Բրիտանական պատվիրակությունն այցելել է նաև Հայաստան-Կանզաս «Նահանգային գործընկերություն» ծրագրի և ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի զարգացման շրջանակում կրտսեր հրամանատարական կազմի վերապատրաստմանն ուղղված փուլային դասընթացի անցկացման վայր:



