Եզդի գործարար Ջնդի Ամարյանի ձերբակալության պատճառը վրացի օրենքով գողերի մասնակցությամբ միջադեպն է եղել.«ժողովուրդ»
SOCIETY«2016 թվականի ապրիլի 2-ին շորթման կասկածանքով ձերբակալված, իսկ ավելի ուշ կալանավորված «Շամս» մարդասիրական ՀԿ նախագահ, քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանը երեկ, շուրջ երկու ամիս կալանքի տակ մնալուց հետո, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց:
Մեր տեղեկություններով՝ Ջ. Ամարյանին մեղադրանք առաջադրելու պատճառը եղել է այն, որ Վրաստանի երկու քաղաքացի, որոնք օրենքով գողեր են եղել, նրան պատկանող «Արևելյան խոհանոց» ռեստորանում ինչ-որ անձի հետ են հանդիպել: Նրանց միջև ինչ-որ գումարային խնդիրների հետ կապված վիճաբանություն է ծագել: Ջ. Ամարյանը միջամտել է զրույցին, հայ քաղաքացուն ասել է, որ նա պետք է վերադարձնի պարտքը:
Զրույցն ավարտվել է վեճով, ինչի արդյունքում խնդրին միջամտել են իրավապահները»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



