Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Սեփական բնակարան ունենալու մոտ 500 երիտասարդ մասնագետների երազանքն իրագործված է

SOCIETY

Երևանի Ավան վարչական համալիրում մի շարք մասնագիտությունների տեր անձինք բնակարանամուտ տոնեցին: Այն հնարավոր է դարձել «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում: 

Այս ծրագրի շրջանակներում բնակարան ձեռք բերելու հնարավորություն է ստացել 490 շահառու: ՀՀ Նախագահը հունիսի 28-ին ներկա գտնվեց բազմաբնակարան շենքային համալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Բնակարանաշինական ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 10.8 միլիարդ դրամ է: Ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավվել է 700 աշխատող:

Բնակարանները շուկայականից ցածր գներով են տրվել թիրախային խմբերին: Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքերը 7-ն են, դրանք մոնոպոլիտ երկաթբետոնյա են՝ տուֆի և բազալտի արտաքին երեսպատմամբ, ունեն 14 բնակելի հարկեր, 112 ավոմեքենայի կայանման համար նախատեսված ստորգետնյա ավտոկայանատեղեր, ժամանակակից արտաքին լուսավորություն: Բնակիչների համար շեքների բակում կառուցվել է առևտրի և սպասարկման կենտրոն: Բնակարանների 85 տոկոսը շահառուներին հանձնվել է ամբողջությամբ վերանորոգված վիճակում:

Ծրագրի թիրախային խմբում ընդգրկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների երիտասարդ մասնագետներ, երիտասարդ մանկավարժներ, լրագրողներ, բժիշկներ, դասախոսներ, գիտնականներ ու ստեղծագործողներ, պետական և համայնքային ծառայողներ:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի խոսքով՝ ծրագրի իրականացմամբ ոչ միայն մատչելի պայմաններով բնակարաններ են ձեռք բերել երիտասարդ մասնագետները, այլև կառուցման 3 տարիներին աշխատանքով է ապահովվել 700 մարդ: Փոխնախարարը հիշեցրեց, որ ծրագիրը կդադարի գործել 2018-ին՝ ամփոփելով շուրջ 10 տարվա արդյունքները: «2018-ի մարտ-ապրիլ-մայիս ամիսներին ավարտելու ենք այս ծրագիրը: Ամփոփելու ենք վերջին տասը տարիներին կատարած աշխատանքը, որը ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո էր իրականացվում»,-նշեց պաշտոնյան:

Շահագործման հանձնված շենքերից մի քանիսում ներդրվել են էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման ավտոմատ համակարգեր, որոնք բաժանորդներին թույլ կտան առցանց տարբերակով տեղեկանալ իրենց հաշվիչների ցուցմունքներին:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման ավտոմատ համակարգերի վարչության պետ Միքայել Կուդոյանը լրագրողներին ներկայացրեց այս համակարգի առավելությունն ու կիրառման ընթացակարգը:

«Բաժանորդը ստանում է մուտքանուն և գաղտնաբառ, որից հետո հասարակ ընթացակարգով մուտք են գործում համակարգի մեջ և օնլայն ռեժիմով տեղեկանում իրենց հաշվիչի ցուցմունքներին: Բաժանորդն իր տանը նստած կարող է տեսնել իր ծախսը մեկ ժամ, մեկ օր առաջ: Եթե լինեն միջամտություններ, նրանք անմիջապես կտեսնեն: Այսուհետ այս բաժանորդները շատ քիչ են կախված լինելու այսպես կոչված «լույսի մարդուց»,-հայտնեց Միքայել Կուդոյանը՝ հավելելով, որ սա բնակիչների համար լրացուցիչ ծախս չի առաջացրել:

Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի երիտասարդ ընտանիքի համար օրը կրկնակի տոնական էր. ամուսնության երկրորդ տարեդարձ և բնակարանամուտ: Սրան ավելացավ նաև այն, որ նրանց նորակառույց բնակարան այցելեց Հանրապետության առաջին դեմքը: Հուլիսի 1-ին էլ պատրաստվում են նոր բնակարանում տոնել կնոջ՝ Աննայի 30-ամյակը: Վարդան Մկրտչյանի խոսքով՝ սեփական բնակարան ունենալը ներշնչման նոր առիթ է տալիս ու առաջացնում զգացմունքներ, որոնք բառերով բացատրելի չեն:

«Մեր նպատակն է, որ այս երիտասարդը(խմբ՝ մի քանի ամսական որդու մասին է) չմնա մենակ, ունենա եղ բայրներ, քույրեր, նրանք կկարողանան ունենալ իրենց անկյունը, տեղը: Այն, ինչ ստեղծել է իմ հայրը, հիմա ստեղծում ենք մենք, իրենք էլ կարողանան շատացնել, զարգացնել»,-ասաց թատրոնի երիտասարդ ղեկավարը:

Վարդան Մկրտչյանը հավելեց՝ միշտ էլ հավատացել է, որ կունենա իր բնակարանը քրտնաջան աշխատանքի շնորհիվ: «Արդյունքը չուշացավ, այսօր մեր թատրոնից արդեն 7-8 հոգի այս ծրագրի շահառուներն են»,-ավելացրեց նա:

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder