Ավստրիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսն այցել է Մխիթարյան միաբանություն
SOCIETYԱվստրիայում ՀՀ դեսպանությունը՝ ավստրիական Cercle Diplomatique (Դիվանագիտական շրջանակ) պարբերականի հետ հունիսի 24-ին կազմակերպել է Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների այցելությունը Մխիթարյան միաբանություն, որը նվիրված էր հունիսի 24-ից 26-ը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան կատարած այցին։ Այս մասին Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից` հավելելով. «Շրջայցին մասնակցեցին Ավստրիայում հավատարմագրված դեսպաններ, ԵԱՀԿ-ում և Վիեննայի այլ միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչներ, ինչպես նաև Ավստրիայի արտաքին գերատեսչության աշխատակիցներ, գիտական շրջանակների ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում և Վիեննայի այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը, ով իր գործընկերներին ներկայացրեց օրվա խորհուրդը, ինչպես նաև հակիրճ անդրադարձ կատարեց հայ մշակույթի անբաժան մաս կազմող Մխիթարյան միաբանության պատմությանը, ներկայացրեց վանքի՝ ավելի քան երեք դարի պատմությունը, ինչպես նաև Ավստրիայի կառավարության ու Հաբսբուրգների կայսերական տոհմի հետ հայ վանականների ունեցած համագործակցությունը, հայ գրատպությանը, մշակութային ժառանգության պահպանմ անն առնչվող որոշ դրվագներ։ ՀՀ դեսպանն հատուկ շնորհակալություն հայտնեց Cercle Diplomatique-ին` դիվանագետների այցելության կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար:
Միաբանության վանականներից հայր Վահան Հովակիմյանի ուղեկցությամբ և մեկնաբանություններով այցելուները շրջայց կատարեցին միաբանության տարածքով, ծանոթացան թանգարանին, վանականների կողմից դարերով հավաքված ու պահպանված հարուստ հավաքածուներին, ինչպես նաև աշխարհահռչակ գրադարանին»։



