Yerevan, 17.March.2026,
00
:
00
BREAKING


Ստուգումների քանակը կրճատվել է շուրջ 3 անգամ, մեկ ստուգմամբ արձանագրված գումարն ավելացել է 2.1 անգամ

SOCIETY

Օպերատիվ հետախուզության վարչության օրակարգում վարչարարական նոր մոտեցումներ են որդեգրվել: Ստուգումների քանակը կրճատվել է շուրջ 3 անգամ, մեկ ստուգմամբ արձանագրված գումարն ավելացել է 2.1 անգամ: Այս մասին«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԱ Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը, 2016թ. մարտի 3-ից ստանձնելով պետական եկամուտների կոմիտեի ղեկավարումը, համակարգի առջև խնդիր է դրել՝ հավասար մրցակցային պայմանների ապահովմամբ նպաստել երկրում գործարար մթնոլորտի բարելավմանը, ներկրման ու արտահանման մրցակցային շուկաների ստեղծմանը, ներդրումային միջավայրի խթանմանը և այդ ուղղությամբ հստակ հանձնարարականներ տվել պատասխանատու ստորաբաժանումներին: ՕՀՎ 4-րդ` կազմակերպական և տեղեկատվական բաժնի պետ, Հ/Ծ գնդապետ Աշոտ Զաքարյանի խոսքով` օպերատիվ հետախուզության վարչության առջև խնդիր է դրվել հÕ �կողական միջոցառումներն իրականացնել` զերծ մնալով բիզնեսի գործունեությանը չհիմնավորված միջամտություններից և տնտեսվարողներին անհարկի անհանգստություն պատճառելուց: Մասնավորապես, հնարավոր ռիսկային երևույթների բացահայտման նպատակով վերլուծական գործիքների կիրառմամբ, համապարփակ վերլուծություններով և նախորդ ժամանակաշրջանների հետ հաշվետվական տվյալների համադրումներով նախևառաջ վեր հանել անբարեխիղճ հարկային պահվածք դրսևորած տնտեսվարողներին, ապա նոր միայն նրանց նկատմամբ իրականացնել հսկողություն:

Հովհաննես Հովսեփյանի հանձնարարությամբ` վարչության կողմից առավել ուշադրություն է դարձվել հատկապես գործարքների փաստաթղթաշրջանառության կանոնների շրջանցման մեխանիզմներին, իրական ծավալների և արժեքների թերհայտարարագրման խնդիրներին: Ըստ Աշոտ Զաքարյանի, կոմիտեի ղեկավարի կողմից կարևորվել է նաև մանրածախ առևտրի ցանցերում` առավելապես ներմուծող կազմակերպությունների մասով, անապրանք գործարքների, փոխկապակցված ընկերություններին նպատակային գներով իրացման, ապրանքների կամ ծառայությունների գների, իրացման շրջանառությունների թերհայտարարագրմ ամբ պայմանավորված շահութաբերության ցածր մակարդակի դեպքերի հայտնաբերումը, ինչպես նաև աշխատողների թվաքանակի և իրական աշխատավարձի հայտարարագրման խնդիրների հիմնովին կարգավորումը: Առանձնակի ուշադրություն է դարձվել մոնիթորինգի, արտաքին դիտարկման, ռիսկերի հիման վրա հարկային հսկողությանն` առավել հասցեական և թիրախային դարձնելով վարչության կողմից ձեռնարկված յուրաքանչյուր միջոցառում:

ՕՀՎ 4-րդ բաժնի պետի դիտարկմամբ` վարչարարական նոր մոտեցումներով պայմանավորված, օպերատիվ հետախուզության վարչության 2016-ի մարտ-մայիս ամիսներին արձանագրված ցուցանիշները թիրախային հսկողության արդյունք են. «2016-ի մարտ-մայիս ամիսներին իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 74 ստուգում` 2015-ի նույն ժամանակահատվածի 191-ի դիմաց: Արդյունքում արձանագրվել է 1 միլիարդ 68 միլիոն դրամ, ստուգումների քանակը նվազել է 2.6 անգամ, արդյունքում մեկ ստուգմամբ արձանագրված գումարն այս տարի ավելացել է 2.1 անգամ: 2015թ. մարտ-մայիս ամիսներին միջինը մ եկ ստուգումով արձանագրվել էր 6 միլիոն 900 հազար դրամ, իսկ 2016թ.-ի նույն ժամանակահատվածում՝ 14 միլիոն 400 հազար դրամ»: ՊԵԿ նախագահի հանձնարարականով, մինչ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելը, համապարփակ ուսումնասիրվում, վերլուծվում է ռիսկային համարվող տնտեսվարողի գործունեությունը, ինչի արդյունքում էլ ՕՀՎ աշխատակիցները ներկայացնում են հիմնավորված միջնորդություն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու համար. «Ընտրվում են այն սուբյեկտները, որոնք պարբերաբար իրականացնում են անփաստաթուղթ գործարքներ: Արտաքին դիտ ումներից և համապատասխան տեղեկություններ ձեռքբերելուց հետո են միայն ՕՀՎ աշխատակիցները միջամտում նրանց աշխատանքին. սա կոմիտեի նախագահի հստակ հանձնարարականն է»,-նշել է Աշոտ Զաքարյանը:

Շարունակական բարեփոխումներով որդեգրված գործելաոճի և նոր մոտեցումների արդյունքում հաջողվել է նաև օպերատիվ-հետախուզական համեմատաբար քիչ միջոցառումներով էապես ավելացնել լրացուցիչ հարկային մուտքերը: Այսպես, 2016-ի մարտ-մայիս ամիսներին վարչությունն իրականացրել է օպերատիվ-հետախուզական 583 միջոցառում, 2015-ի նույն ժամանակահատվածում՝ 763 միջոցառում, այսինքն, այս տարի արդեն իսկ 180-ով կամ 23 տոկոսով նվազել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը, փոխարենը 2016թ. մարտ-մայիս ամիսներին կազմվել են վարչական ակտեր 146 միլիոն 300 հազար դրամով ավելի` 201 5-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Կրկնապատկվել է մեկ օպերատիվ-հետախուզական միջոցառմամբ արձանագրված միջին գումարը` 2015թ.-ի մոտ 400 հազար դրամից դառնալով 800 հազար դրամ:

 

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients