Ռուս և թուրք պատգամավորները հույս են հայտնել երկու երկրների համագործակցության վերականգման առնչությամբ
INTERNATIONAL NEWSՍևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական ասամբլեայում ռուսաստանյան և թուրքական պատվիրակությունների ղեկավարներ Միխայիլ Եմելյանովն ու Ռամզան Ջանը երեքշաբթի օրը կայացած հանդիպման ընթացքում հույս են հայտնել, որ տնտեսական և քաղաքական համագործակցությունը երկու երկրների միջև կվերականգնվեն:
«Այսօր ես հանդիպում եմ ունեցել թուրքական պատվիրակության ղեկավարի հետ և նստաշրջանի օրակարգը քննարկելիս՝ մենք անդրադարձել ենք վերջին օրերի իրավիճակին»,- ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին»-ն, ասել է Եմելյանովը:
«Երկու կողմերից, իհարկե, նշվել է, որ փոխշահավետ համագործակցությունը Թուրքիայի հետ տնտեսական և քաղաքական տեսանկյունից շատ օգտակար է: Մենք նաև հույս ենք հայտնել, որ համագործակցությունը կվերականգնվի»,- հավելել է նա:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



