Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգն անհապաղ գործարկելու կոչով
INTERNATIONAL NEWSԵվրախորհրդարանը բանաձեւ Է ընդունել, որով կոչ Է արվում անհապաղ գործարկել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը: Քվեարկությունը տեղի Է ունեցել այսօր ԵԽ-ի՝ Բրյուսելում կայացած արտահերթ նստաշրջանում:
«Բանաձեւն ընդունված Է»,-ասել Է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը: Բանաձեւի օգտին քվեարկել են 395 եվրապատգամավորներ, դեմ՝ 200-ը:
«Եվրախորհրդարանն ի գիտություն Է ընդունում Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի քաղաքացիների ցանկությունը: Ընդգծում Է, որ ժողովրդի կամաարտահայտումը պետք Է ամբողջությամբ եւ լիովին հարգվի՝ սկսած Եվրամիության մասին պայմանագրի 50-րդ հոդվածի անհապաղ ակտիվացումից»,-նշվում Է փաստաթղթում:
Բացի այդ, դրանում ասվում Է, որ թագավորության դուրս գալու շուրջ բանակցությունները պետք Է սկսվեն այն բանից անմիջապես հետո, երբ Լոնդոնը պաշտոնապես դիմում կներկայացնի: «Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի միջեւ նոր հարաբերություններ չեն կարող համաձայնեցվել, նախքան դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի կնքումը»,- նշվում Է փաստաթղթում:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, կառավարության հայտարարությամբ հանդես գալով Բունդեսթագում, ընդգծել Է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններին «երկու տարի Է հատկացվում՝ երկարացման հնարավորությամբ»: Սակայն բանակցությունները կարող են սկսվել միայն այն ժամանակ, երբ Միացյալ Թագավորությունը պաշտոնական ծանուցում ներկայացնի:
«Դրանց արդյունքում ձեռք կբերվի համաձայնագիր, որը կներառի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մանրամասները: Այնքան ժամանակ, քանի դեռ բանակցություններ կընթանան, Մեծ Բրիտանիան կմնա ԵՄ-ի անդամը՝ սրանից բխող բոլոր իրավունքներով ու պարտականություններով»,-ասել Է Գերմանիայի կանցլերը: «Դա վերաբերում Է երկու կողմերին»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



