Մերկելը դեռեւս հնարավոր չի համարում Բրիտանիայի եւ ԵՄ-ի համար Brexit-ի հետեւանքների կանխատեսումը
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի համար Brexit-ի հետեւանքները դեռեւս հնարավոր չԷ կանխատեսել, նման իրադրություն առաջին անգամ Է ստեղծվել վերջին 60 տարվա ընթացքում: Այդ մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բունդեսթագում ելույթ ունենալով կառավարության հայտարարությամբ, որը վերաբերում Էր ԵՄ-ի գագաթնաժողովի օրակարգին:
Եվրամիությունն առաջվա պես Մեծ Բրիտանիան համարում Է կարեւոր գործընկեր: Լոնդոնը նաեւ ինքը պետք Է շահագրգռված լինի ԵՄ-ի հետ բարեկամական հարաբերություններով, հայտարարել Է Մերկելը: Նրա խոսքով՝ կարեւոր Է առաջ շարժվել եվրոպական ինտեգրացման գործում եւ կենտրոնախույս ուժերի զորեղացում թույլ չտալ ԵՄ-ում:
Գերմանիան մտադիր Է շարունակել ՆԱՏՕ-ի շրջանակներում սերտ համագործակցության պահպանումը Մեծ Բրիտանիայի հետ, հայտարարել Է Մերկելը:
Նրա խոսքով՝ ՄԵծ Բրիտանիան, մինչեւ Brexit-ի շուրջ բանակցությունների ավարտվելը, ԵՄ-ի լիարժեք անդամը կմնա դրանից բխող բոլոր իրավունքներով ու պարտականություններով:
ԳՖՀ-ի խորհրդարանը հունիսի 28-ին արտահերթ նիստ Է գումարել Եվրամիությունից դուրս գալու բրիտանացիների որոշման կապակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



