Եվրախորհրդարանը հորդորում է չհապաղել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը ձեւակերպելու հարցում
INTERNATIONAL NEWSԵվրախորհրդարանը հորդորում Է Եվրամիությանը՝ անհապաղ ակտիվացնել Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը` ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը ձեւակերպելու համար: Այդ մասին ասված Է Վեհաժողովի բանաձեւի նախագծում, որի հետ ծանոթացել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Սպասվում Է, որ փաստաթուղթը ԵԽ-ի պատգամավորների կողմից հավանության կարժանանա Brexit-ի կապակցությամբ հունիսի 28-ին Բրյուսելում կայանալիք արտահերթ նստաշրջանի արդյունքում:
«Եվրախորհրդարանն ի գիտություն Է ընդունում ԵՄ-ից դուրս գալու Մեծ Բրիտանիայի քաղաքացիների ցանկությունը: Ընդգծում Է, որ ժողովրդի կամաարտահայտումը պետք Է ամբողջությամբ եւ լիովին հարգվի՝ սկսած Եվրամիության մասին պայմանագրի 50-րդ հոդվածի անհապաղ ակտիվացումից»,-նշվում Է փաստաթղթում, որը, ինչպես հայտնի Է դարձել ՌԻԱ Նովոստիին, պաշտպանում են ԵԽ-ի բոլոր խմբակցությունները:



