Յորդենեսկուն հեռացել է զբաղեցրած պաշտոնից
INTERNATIONAL NEWSՌումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անգել Յորդենեսկուն հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը՝փոխանցելով ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռազվան Բուրլյանուի խոսքը:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Յորդենեսկուին լուրջ պատասխանատվությունը ստանձնելու համար: Առաջնության ավարտին մենք կհայտնենք նոր մարզչի անունը»,- ասել է ֆեդերացիայի ղեկավար Ռազվան Բուրլյանուն:
Տեղեկությունը հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եվրո-2016»-ի խմբային փուլում ռումինացիները 1 միավոր վաստակեցին և դուրս չեկան փլեյ-օֆ: Ռումինիայի և Հայաստանի հավաքականները աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում ընդգրկված են միևնույն խմբում:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



