Վրաերթի ենթարկված կինը չէր հիշում, թե ինչ է պատահել
SOCIETYՕգոստոսի 14-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը «գլխի վնասվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 66-ամյա կնոջ, որը հիվանդանոցում հայտնել է, որ չի հիշում, թե ինչ է պատահել: Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.30-ին, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Դրոյի փողոցի թիվ 22 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել տարեց կնոջը` պատճառելով նշված վնասվածքները: Վարորդը ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն։
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
3
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
4
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
5
ZCMC Joins the United Nations Global Compact



