Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին նվիրված հոբելյանական համերգ

CULTURE

Արամ Խաչատրյան համերգասրահում  հունիսի 28-ին կայանալու է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին նվիրված հոբելյանական համերգ:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համերգին մասնակցելու են հայ երաժշտարվեստի մեծանուն գործիչներ` սոպրանո Հասմիկ Պապյանը, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, բաս Բարսեղ Թումանյանը, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյան և դաշնակահար Վահագն Պապյանը :

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանըհունիսի 27-ին կայացած ասուլիսումնշեց, որոշում է կայացվել՝ նվագախմբի 90-ամյակին նվիրված  հոբելյանական համերգին ելույթ ունենան միայն հայ երգիչներն ու երաժիշտներ, որովհետև սա միայն հայ երաժիշտների տոնն է:

«Դյուրին չէր բոլորին հավաքել նույն տեղում, նույն օրը, սակայն կարևորն այն էր, որ բոլորի մոտ կա այդ ցանկությունը»,- ասաց Էդուարդ Թոփչյանը:

«Ոչ բոլոր նվագախմբերին է բախտ վիճակվում այսքան երկար կյանք ու մեծ ավանդույթներ ունենալ»,- նկատեց ջութակահար Սերգեյ Խաչատրյանն` ընդգծելով, որ այսօր շատ ավելի կարևոր է պահպանել ու շարունակել այդ ավանդույթները: 

Հասմիկ Պապյանը էլ նշեց, որ 1915 թվականից տաս տարի անց, ստեղծելով ֆիլհարմոնիկ նվագախումբ, խոսում է հայ ժողովրդի մշակութասեր լինելու,  հայ ազգի ապրելու ցանկության մասին:

«Ներկա եմ եղել նաև արտասահմանյան համերգերին, կարդացել և լսել եմ արձագանքները: Ուրախանում և հպարտանում եմ մեր նվագախմբով»,- նշեց  Հասմիկ Պապյանը: Երգիչ Բարսեղ Թումանյանն էլ ավելացրեց, որ եթե խոսում են պետականության, քաղաքակրթության մասին, ապա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դրա ամենացայտուն փաստերից մեկն է, որով կարող են արձանագրել, որ  հայ ժողովուրդը քաղաքակիրթ պետություն ունի: Նա ընդգծեց, որ պետք է լուրջ վերաբերվել, աջակցել  նման մնայուն օրգանիզմին, ինչպիսին Ֆիլհարմոնիկ նվագախումբն է: 

Նշենք, որ համերգին հնչելու է՝ Շոստակովիչ՝ «Տոնական նախերգանք», Մոցարտ՝ «Դաշնամուրի կոնցերտ թիվ 21, C-Dur KV 467 (2-րդ և 3-րդ մասեր)», Վերդի՝ Լեոնորայի արիան «Pace, pace mio Dio»` «Ճակատագրի ուժը» օպերայից, Բիզե՝  «Էսկամիլիոյի քառյակները «Կարմեն» օպերայից (Votre toast, je peux vous le rendre)», Բաղդասարյան՝ «Ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար», Չայկովսկի՝  Ռոկոկո թեմայով վարիացիաներ` թավջութակի և նվագախմբի համար», Վերդի՝ «Արքա Ֆիլիպի արիան «Ella giammai m’amo» «Դոն Կարլոս» օպերայից», Վագներ՝ «Էլիզաբեթի արիա ն «Dich teure Halle» ` «Տանհոյզեր» օպերայից,  Միրզոյան՝ ««Ինտրոդուկցիա և «Անընդհատ շարժում» ջութակի և նվագախմբի համար», Խաչատրյան՝ Սիմֆոնիա թիվ 2 (2-րդ մաս):  

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ), հիմնադրվելով 90 տարի առաջ Արշակ Ադամյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի կողմից, տարիներ շարունակ եղել է նախկին Խորհրդային Միության առաջատար նվագախմբերից մեկը: Տարբեր տարիների նվագախումբը գլխավորել են Ա. Ադամյանը, Ալ. Սպենդիարյանը, Ս. Չարեքյանը, Գ. Բուդաղյանը, Կ.Սարաջյանը, Մ. Մալունցյանը, Օ. Դուրյանը, Մ. Տերյանը, Ռ. Վարդանյանը, Ա. Քաթանյանը, Դ.Խանջյանը Վ. Գերգիևը, Վ. Պապյանը, Մ. Ավետիսյանը և Լ. Ճգնավորյանը: 2000 թ.հոկտեմբերին ՀԱՖՆի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնը ստանձնեց Էդուարդ ոփչյանը: Ֆիլհարմոնիկի գործունեությունը միտված է բարձրացնելու տեղի ունկնդրի մշակութային և երաժշտական պատրաստվածությունը` կանոնավոր կերպով հանդես գալով դասական սիմֆոնիկ և օպերային, ինչպես նաև ժամանակակից և ազգային երաժշտության համերգներով: Իր հիմնադրման շրջանից նվագախումբը կատարել է գրեթե ողջ դասական երգացակը: Ֆիլհարմոնիկը ներկայացնում է նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Նվագախմբի հետ ելույթ են ունեցել համաշխարհային հռչակ վայելող երաժիշտներ: ՀԱՖՆ-ը նաև հայ երաժշտարվեստի յուրահատուկ դեսպանն է աշխարհում և հաճախ հյու րախաղերով հանդես է գալիս արտերկրում:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns