Սովորեցրե՛ք երեխային ասել «շնորհակալություն». Խորհուրդներ, որոնք կօգնեն զարգացնել ձեր երեխայի մտավոր ունակությունները
LIFELife.panorama.am-ը գրում է.
Գրեթե յուրաքանչյուր ծնող ցանկանում է, որ իր երեխան լինի ամենախելացին և ամենահաջողակը: Իրականում ամեն ինչ շատ պարզ է. որպեսզի երեխաները լավ սովորեն, լինեն խելացի ու հաջողակ, ծնողներին անհրաժեշտ է ունենալ անմիջական ներգրավվածություն այդ գործընթացում: Սա ապացուցված փաստ է գիտականների կողմից: Ստորև ներկայացնենք այն հիմնական խորհուրդները, որոնք առավել կարևոր են ձեր երեխայի մտավոր աճի համար:
1. Սովորեցրե՛ք երեխային կարդալ բարձրաձայն. կարևոր ,է որպեսզի երեխան կարողանա լսել ինքն իրեն, ինչն ուղղակիորեն դրական ազդեցություն է ունենում երեխայի ուղեղի աշխատանքի վրա:
2. Սովորեցրե՛ք երեխային ասել «շնորհակալություն». հետազոտությունները ցույց են տվել, որ անգամ ամենափոքր բանի համար «շնորհակալություն» ասելը ունի բազմաթիվ առավելություններ: Այն կայունացնում է երեխայի հոգեվիճակը և նվազեցնում ագրեսիան: Բացի այդ, շնոհակալություն ասելով անգամ ամենչնչին բաների համար, ձեր երեխաները սովորում են գնահատել իրենց շրջապատող ցանկացած դրական երևույթ:
3. Զարգացրե՛ք ձեր երեխայի երևակայությունը. Թել Ավիվի համալսարաններից մեկում 6-9 տարեկան երեխաների մասնակցությամբ փորձարկում են իրականացրել, համաձայն որի երեխաներին նկարներ են ցույց տվել ըստ հերթականության՝ սկսած իրենց դասասեղանից մինչև տիեզերք և հակառակը: Այն երեխաները, որոնք տեսնում էին, թե ինչպես է իրենց շրջապատող միջավայրը փոփոխվում և մեծանում մինչև տիեզերք, աննկարագրելի հաջողություններ էին գրանցում, քան այն երեխաները, ովքեր դիտարկում էին հակառակ գործընթացը: Այս իսկ պատճառով, երբեք մի՛ բարկացեք ձեր երեխաների վրա այն պատճառով, որ նրանք ինչ-որ բան չափազենցված են նկարագրում կամ հորինում են, քանի որ դա նրանց երևակայության արդյունքն է: Ընդհակառակը, փորձեք քննարկել նրանց հետ միասին իրենց հորինածը:



