Թեյը նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը
LIFEShabat.am-ը գրում է.
Գիտնականները հրապարակել են թեյի օգտակար հատկությունները բացահայտող հերթական հետազոտության արդյունքները: Ինչպես նախորդ դեպքերում, այս հետազոտության արդյունքները ևս ցույց են տալիս, որ թեյի օգտագործումը կրճատում է վաղաժամ մահածության ռիսկերը:
Բանն այն է, որ թեյը պարունակում է անտիօքսիդանտ, որը դրականորեն է ազդում սիրտանոթային համակարգի վրա: Եզրակացությունները հիմնված են 2001-2008թ-ի ընթացքում 131 401 մարդու հիվանդությունների պատմությունները ուսումնասիրելու արդյունքում բացահայտված օրինաչափությունների վրա: Հետազոտությունն իրականցնող խմբի ղեկավար Նիկոլաս Դանչինի խոսքով՝ թեյը շատ ավելի օգտակար է,քան սուրճը և էականորեն ավելի շատ է պահպանում օրգանիզմի ֆիզիկական ակտիվությունը:
7-ամյա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թեյ սիրող մարդկանց մոտ, ովքեր օրական 4 գավաթ թեյ են ըմպել, ոչ միայն սակավաթիվ են վաղաժամ մահածության դեպքերը, այլև ավելի վառ է արտահայտված ֆիզիկական ակտիվությունը:



