«Ցավոք, այդպես էլ չեկար…». Սիլվա Հակոբյան
PHOTOԱյսօր երջանկահիշատակ երգչուհի Վարդուհի Վարդանյանը կդառնար 40 տարեկան, եթե չլիներ այդ չարաբաստիկ ավտովթարը: Այս առիթով հայ հայտնիները իրենց միկրոբլոգներում լուսանկարներ են հրապարակում սիրված երգչուհու հետ:
Սիլվա Հակոբյանը նույնպես շնորհավորհել է Վարդուհու ծննդյան տարեդարձը:
Երբեք չեմ մոռանա 10 տարի առաջ այն օրը,երբ այդ չարաբաստիկ օրվա նախորդ գիշերը դու զանգահարեցիր ու քեզ հատուկ զրնգուն ձայնով շնորհավորեցիր ինձ իմ «Գիշեր է» երգի կապակցությամբ։Խնդրեցիր,որ ձայնագրեմ երգը ձայնասկավառակի վրա,որ գաս այն վերցնես և միշտ լսես քո ավտոմեքենայի մեջ,բայց ցավոք այդպես էլ չեկար...
Շնորհավոր Ծնունդդ Թութուշ ջան,դու միշտ մեզ հետ ես ու երջանիկ եմ,որ պատիվ եմ ունեցել շփվել քեզ պես բարի,ուրախ,կամեցող ու տաղանդավոր մարդու հետ...

Պատրաստեց Past.am-ը:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



