ԵՄ-ի բյուջեն Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո կարող է կրճատվել 15 տոկոսով. եվրակոմիսար
INTERNATIONAL NEWSԵվրամիության բյուջեն հանրակցության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու հետեւանքով կարող Է կրճատվել 15 տոկոսով: Այդ մասին հայտարարել Է Ռումինիայից տարածաշրջանային քաղաքականության հարցերի եվրակոմիսար Կորինա Կրեցուն:
«Ես խորապես մտահոգված եմ հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կապակցությամբ ԵՄ-ի բյուջեի հնարավոր կրճատմամբ: 2020 թվականից հետո դա կարող Է հանգեցնել ԵՄ-ի բյուջեի 15 տոկոսով կրճատման»,-ասել Է նա:
Եվրոստատի տվյալներով՝ 2015 թվականին ԵՄ-ի բյուջետային մուտքերում Մեծ Բրիտանիայի բաժինը կազմել Է 12,9 տոկոս: ԵՄ-ի բյուջեի ընդհանուր ծավալն ընթացիկ տարում կազմում Է 155 մլրդ ֆունտ ստեռլինգ: Դրա ծախսերի մոտավորապես 50 տոկոսն ուղղված Է տնտեսության կայուն աճի նախագծերի զարգացմանը, այսինքն՝ ենթակառուցվածքի ստեղծմանը, ինովացիոն ձեռնարկությունների զարգացմանը եւ հետ մնացող տարածաշրջանների աջակցմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



