Էթինգերը գնահատել Է ԵՄ-ի տնտեսության վնասը միությունից Բրիտանիայի դուրս գալու ձգձգումից
INTERNATIONAL NEWSՀանրաքվեում ընդունված որոշման հիման վրա ԵՄ-ից դուրս գալու գործընթացն սկսելու Մեծ Բրիտանիայի մտադրությունների նկատմամբ «անորոշության» յուրաքանչյուր օրը բացասաբար Է անդրադառնում Եվրոպայի եւ ամենից առաջ Միացյալ Թագավորության տնտեսական զարգացման վրա: Այդ մասին հունիսի 27-ին Deutschlandfunk ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարել Է եվրակոմիսար Գյունտեր Էթինգերը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ հունիսի 23-ին կայացած հանրաքվեի ժամանակ Brexit-ի օգտին Է արտահայտվել Մեծ Բրիտանիայի՝ քվեարկած քաղաքացիների 51,9 տոկոսը: Վարչապետ Դեւիդ Քեմերոնը, որը երկրին հորդորում Էր պահպանել անդամակցությունը Եվրամիությանը, հանրաքվեի արդյունքների հայտարարումից հետո հայտնել Է հոկտեմբերին կայանալիք պաշտոնաթողության մասին:
«Այժմ խոսքը բրիտանացիներինն Է. «Անորոշության» յուրաքանչյուր օրն ամբողջ աշխարհում ներդրողներին վախեցնում Է ներդրումներ կատարելու Մեծ Բրիտանիայում կամ հավատալու Եվրոպային: Դա նշանակում Է, որ ձգձգումը վնաս Է հասցնում ամբողջ Եվրոպայի եւ առանձնապես Մեծ Բրիտանիայի տնտեսական զարգացմանը»,- ասել Է Էթինգերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



