Եվրախորհրդարանը հունիսի 28-ին հատուկ բանաձեւ կընդունի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ
INTERNATIONAL NEWSԵվրախորհրդարանը հունիսի 28-ին հատուկ բանաձեւ կընդունի Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ: Այդ մասին հայտնել Է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը:
«Հունիսի 28-ին Եվրախորհրդարանն արտակարգ նիստ կգումարի՝ քննարկելու Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքները: Կընդունվի բանաձեւ, որի նախագիծը ներկայում պատրաստվում Է»,- նշել Է մամուլի ծառայությունը:
Բրյուսելի աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ բանաձեւը կներառի Մեծ Բրիտանիային ուղղված կոչ՝ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան, շուտափույթ պաշտոնական ծանուցում ներկայացնել հանրակցությունից հեռանալու մտադրության վերաբերյալ: Եվրախորհրդարանը պնդելու Է, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններն սկսվեն հնարավորինս արագ եւ ավարտվեն ամենակարճ ժամկետում:
Եվրապատգամավորներն այն կարծիքին են, որ որքան երկար շարունակվի անորոշությունը Լոնդոնի կարգավիճակի հարցում, այնքան մեծ Է «դոմինոյի Էֆեկտի» եւ հանրակցության մյուս երկրներում բրիտանական սցենարի կրկնվելու հավանականությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



