Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


5 միլիարդատերեր, ովքեր սեփական ուժերով հաղթահարել են աղքատությունը

LIFE

BlogNews.am-ը գրում է.

 

①Ռուս բիզնեսմեն, անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը ծնվել է աղքատության մեջ  և որբացել, երբ ընդամենը երկու տարեկան էր։

Կարողությունը` 8.2 միլիարդ դոլար

Աբրամովիչը ծնվել է Ռուսաստանի հարավում, աղքատ ընտանիքում։ Երբ նա երկու տարեկան հասակում որբացավ, նրան մեծացրեց իր քեռին Ռուսաստանի հյուսիսային ենթաարկտիկական շրջանում։ 
1987թ․-ին Մոսկվայի ավտոտրանսպորտային ինստիտուտում ուսանող լինելու ընթացքում նա պլաստիկե խաղալիքներ արտադրող փոքրիկ ընկերություն հիմնեց, որն օգնեց նրան ի վերջո նավթի բիզնես հիմնել ու անուն հանել նավթի արտադրության ոլորտում։ Ավելի ուշ որպես «Sibneft» ընկերության միակ սեփականատեր՝ նա մի քանի խոշոր գործարքներ կնքեց, որոնց արդյունքում իր ընկերությունը դարձավ չորրորդ ամենախոշոր ընկերությունն աշխարհում։

2005թ-ին նա իր ընկերությունը վաճառեց «Գազպրոմին» 13 միլիարդ դոլարով։

2003թ․-ին նա ձեռք բերեց «Chelsea» ֆուտբոլային ակումբը։ Նրան է պատկանում նաև աշխարհի ամենամեծ զբոսանավը, որը 2010թ․-ին ձեռք բերելու համար նա մի ամբողջ 400 միլիոն դոլար է ծախսել։

② «Starbucks»-ի սեփականատեր Հոուարդ Շալդսը մեծացել է աղքատների համար նախատեսված բնակելի համալիրում։

Կարողությունը՝ 2.9 միլիարդ դոլար

Բրիտանական «Mirror» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Շալդսն ասել է.

Ես միշտ այնպիսի զգացողություն ունեի, ասես ապրում էի երկաթուղային գծերի մյուս կողմում։ Ես մտածում էի, որ գծերի մյուս կողմում ապրող մարդիկ ավելի շատ ռեսուրսներ ունեն, ավելի շատ փող, ավելի երջանիկ ընտանիքներ. ինչ-որ պատճառով՝ ես չգիտեմ, թե ինչու և ինչպես։ 
Ես ցանկանում էի անցնել ցանկապատն ու հասնել այն բաներին, որոնք մարդկանց ասելով անհնարին են։ Ես կարող եմ կոստյում ու փողկապ կրել հիմա, սակայն ես գիտեմ՝ որտեղից եմ գալիս և գիտեմ, թե ինչ է դա նշանակում։

Շալդսը ֆուտբոլային կրթաթոշակի արժանացավ Հյուսիսային Միչիգանի համալսարանում և ավարտելուց հետո աշխատանքի անցավ «Xerox» ընկերությունում։ Դրանից շատ ժամանակ չանցած՝ նա սկսեց աշխատել «Starbucks»-ի՝ այն ժամանակվա 60 սրճարաններից մեկում։ Շալդսը դարձավ ընկերության գլխավոր գործադիր տնօրենը և զարգացրեց բիզնեսը՝ սրճարանների ցանցն ընդլայնելով ամբողջ աշխարհով ու դրանց թիվը հասցնելով 16.000-ի։

③Օփրա Ուինֆրին դարձավ առաջին աֆրոամերիկացի հեռուստաթղթակիցը Նեշվիլում։

Կարողությունը՝ 3 միլիարդ դոլար

Ուինֆրին ծնվել է Միսիսիպիում, աղքատ ընտանիքում, սակայն դա չկանգնեցրեց նրան Թենեսիի պետական համալսարանում ուսում ստանալու համար կրթաթոշակի արժանանալ ու 19 տարեկան հասակում դառնալ առաջին աֆրոամերիկացի հեռուստաթղթակիցը։ 1983թ.-ին Ուինֆրին տեղափոխվեց Չիկագո՝ «AM» թոք-շոուի համար աշխատելու նպատակով, որը հետագայում վերանվանվեց «Օփրա Ուինֆրիի շոու»։

④ «Oracle» ընկերության համահիմնադիր Լարի Էլիսոնը դուրս մնաց քոլեջից այն բանից հետո, երբ նրա խորթ մայրը մահացավ։ Նա ստիպված էր 8 տարի պատահական աշխատանքներ կատարել՝ գումար վաստակելու համար։

Կարողությունը՝ 49.8 միլիարդ դոլար

Էլիսոնը ծնվել է Նյու Յորք նահանգի Բրուկլին քաղաքում։ Նրան մեծացրել է իր մորաքույրը Չիկագոյում։ Այն բանից հետո, երբ մորաքույրը մահացավ, Էլիսոնը դուրս մնաց քոլեջից ու տեղափոխվեց Կալիֆորնիա, որտեղ նա հաջորդ 8 տարիների ընթացքում ամենատարբեր պատահական աշխատանքներ էր կատարում՝ գումար վաստակելու համար։ 1977թ․-ին նա հիմնեց համակարգչային զարգացման «Oracle» ընկերությունը, որն այսօր տեխնոլոգիաների ամենախոշոր ընկերությունն է աշխարհում։

⑤Ներդումային աշխարհի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ լեգենդար բիզնեսմեն Ջորջ Սորոսը, վերապրել է նացիստների կողմից Հունգարիայի գրավումը ու Լոնդոն մեկնել որպես աղքատ ուսանող։

Կարողությունը՝ 24.2 միլիարդ դոլար

Դեռահաս տարիքում Սորոսը Հունգարիայի գյուղատնտեսության նախարարության աշխատակցի սանիկ դարձավ՝ նացիստների կողմից Հունգարիայի գրավման ժամանակ ապահով լինելու համար։ 1947թ․-ին Սորոսը փախավ երկրից՝ իր հարազատների հետ Լոնդոնում ապրելու նպատակով։ 1949 թ.-ին նա ընդունվեց Լոնդոնի տնտեսագիտական դպրոցը, որն ավարտեց երեք տարի հետո: Կրթական տարիներին նա գոյատևել է պատահական աշխատանքներով. աշխատել է ռեստորանի մատուցող, խնձոր հավաքող, կայարանի բեռնակիր և այլն:

Ավարտելուց հետո Սորոսն աշխատանքի անցավ հուշանվերների խանութում մինչև Նյու Յորք քաղաքում բանկիրի աշխատանք ստանալը։ Սորոսի ամենահայտնի գործառնությունը դարձավ նրա խաղարկումն անգլիական ֆունտի իջեցման վրա, երբ 1992 թ.-ի հոկտեմբերի 16-ին՝ «սև չորեքշաբթի» օրը, մեկ օրվա ընթացքում նա իր ունեցվածքը վայրկյանապես ավելացրեց 1,1 $ մլրդ. դոլարով։ Սորոսի գործառնությունների հետևանքով Անգլիայի Բանկը սկսեց վարել մասսայական  արտարժույթային ինվենցիա, և արդյունքում ֆունտ ստերլինգը դուրս եկավ արտարժույթների փոխարժեքի կարգավորող մեխանիզմից եվրոպական երկրներում։ Դա հանգեցրեց այն բանին, որ ֆունտի արժեքը կտրուկ իջավ՝ հիմնական արտարժույթների համեմատությամբ։ Հենց այդ պահից էլ Սորոսը հայտնի դարձավ որպես «մարդ, ով փլուզման ենթարկեց Անգլիայի Բանկը», չնայած որ իր դերը ֆունտի իջեցման մեջ ակնհայտորեն չափազանցված է։

From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concluded