Սինգապուրյան Boeing-ում կրակ Է բռնկել վթարային վայրէջքի ժամանակ
INTERNATIONAL NEWSSingapore Airlines ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը բռնկել է Սինգապուրի Չանգի օդանավակայանում վթարային վայրէջքի ժամանակ: Այդ մասին հունիսի 27-ին հայտնել է Straits Times հրատարակությունը:
Boeing-ը, որում եղել են 222 ուղեւորներ եւ անձնակազմի 19 անդամներ, ուղեւորվում էր Միլան: Թռիչքից երեք ժամ անց ուղեւորներից մեկը գանգատվել է սրահում վառելիքի հոտից: Այն բանից հետո, երբ օդաչուները վառելիքի արտահոսք են հայտնաբերել աջ շարժիչում, նրանք որոշել են վերադառնալ Սինգապուր:
Հանրանավը վայրէջք է կատարել Չանգի օդանավակայանում: Վայրէջքից անմիջապես հետո աջ թեւի տակ կրակ է բռնկել:
Մի քանի րոպեից ժամանած հրշեջները մարել են կրակը: Դրանից հետո ուղեւորները դուրս են բերվել ինքնաթիռից եւ տեղափոխվել տերմինալ: Նրանցից եւ անձնակազմի անդամներից ոչ ոք միջադեպի հետեւանքով չի տուժել: Բռնկման պատճառներն առայժմ հայտնի չեն:



