10 բան, որ չի կարելի անել հղիության ընթացքում
LIFEՀղիությունը երջանիկ ու հետքրքիր ժամանակաշրջան է, բայց և շատ պատասխանատու: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 արգելքներ, որոնց պետք է ենթարկվի յուրաքանչյուր հղի կին:
- Չի կարելի 3 կգ-ից ավելի ծանրություն բարձրացնել հատկապես արգանդի բարձր տոնուս ունեցող հղիներին: Ծանրությունից որովայնային շրջանի ճնշումը բարձրանում է, որը կարող է հանգեցնել վիժման:
- Արգելվում են ռենտգենյան ճառագայթները և ֆլյուրոգրաֆիան, քանի որ առկա է պտղի նյարդային համակարգի խանգարման վտանգ:
- Ալկոհոլի ու թմրամիջոցների պարբերաբար կիրառումը 10 տոկոսով ավելացնում է թերաճ և 30 տոկոսով՝ մահացած և 60 տոկոսով՝ խեղաթյուրված պտղի լույս աշխարհ գալու հավանականությունը:
- Չի կարելի նաև տարվել ակտիվ սպորտով, ինչպես օրինակ՝ ծանր ատլետիկան, լեռնագնացությունը, ձիասպորտը, հեծանվասպորտը: Փոխարենը ցուցված են լողը, մաքուր օդում քայլելը, հատուկ մարմնամարզությունը:
- Խստիվ արգելվում են շաքարի փոխարինիչները, քանի որ նրանք պարունակում են քիմիական նյութեր: Մասնավորապես՝ ցիկլամատն ու սախարինը երեխայի մոտ կարող են առաջացնել քաղցկեղային ուռուցքներ և նյարդային համակարգի խախտումներ:
- Չի թույլատրվում սոլյարին և արևի տակ երկար մնալը. ուլտրամանուշակագույնը պտղի վրա բացասաբար է ազդում: Կնոջ օրգանիզմում ավելանում է վերերիկամային և արական հորմոնների արտադրությունը, ինչն էլ հանգեցնում է հղիության բարդությունների կամ դադարեցման: Թուլանում է նաև իմունիտետը:
- Խորհուրդ չի տրվում նաև զբաղվել վիբրո և հիդրոմերսումներով, որոնց հետևանքով բարձրանում է ճնշումը: Սաունաներն ու շոգեբաղնիքները նույնպես հակացուցված են, քանի որ ջերմությունից և խոնավությունից լայնանում են արյունատար անոթները, առաջանում է հաճախասրտություն, շնչառական խանգարումներ:
- Ցանկացած տեսակի դեղամիջոց օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ և ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ:
- Եվ վերջապես, չպետք է տարվել սուրճով ու թունդ թեյով: Կոֆեինը թափանցում է պտղի օրգանիզմ և առաջացնում թերզարգացում, նյարդային ու սրտային խանգարումներ:
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



