Առաջին նավն անցել է Պանամայի վերաբացված ջրանցքով
INTERNATIONAL NEWSՉինական բեռնատար նավն առաջինն է, որն անցել է ժամեր առաջ վերաբացված ու ընդլայնված Պանամայի ջրանցքով:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` ջրանցքի երկու ափերին հազարավոր մարդիկ էին հավաքվել նավը դիմավորելու համար:
Ջրանցքի նոր հունի կառուցումը՝ 77 կմ երկարությամբ, սկսվել է 2007-ին և պետք է ավարտվեր 2014-ին: Սակայն գործադուլներով ու ֆինանսական վճարումներով պայմանավորված բախումների պատճառով նախագծի ավարտումն ուշացել է 2 տարով: Նախագիծը 5.2 մլրդ դոլար է արժեցել:
Պանամայի առաջին ջրանցքը բացվել է 1914-ին: Ջրանցքի ընդարձակումը թույլ է տալիս նեղուցներով անցնել նոր սերնդի ավելի խոշոր նավերին:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



