Իտալիայում կարող են աշխատանքից հեռացնել աշխատանքային ժամին համացանցը օգտագործելու համար
INTERNATIONAL NEWSԻտալական դատարանը որոշել է, որ սոցիալական ցանցերում չափից երկար գտնվելը կարող է մարդուն զրկել աշխատատեղից: Վճռաբեկ դատարանը պաշտպանել է գործատուին, որն աշխատակցին հեռացրել է այն բանից հետո, երբ բացահայտել է, որ վերջինս աշխատանքի ժամին օրական մի քանի ժամ է անցկացնում համացանցում, հայտնում է euromag.ru-ն:
Դատարանի որոշմամբ ընդհանուր առմամբ գործատուն իրավունք ունի աշխատակցին ազատել աշխատանքից, եթե վերջինս չափազանց երկար ժամանակ է ծախսում համացանցում:
Բացի դրանից՝ գործատուն իրավունք ունի ստուգելու իր աշխատակցի համացանց այցելությունների էջը՝ միաժամանակ չխախտելով անձնական կյանքի պաշտպանության օրենքը, եթե նա կհամարի, որ աշխատակցի վարքը առցանց ռեժիմում կարող է վնասել ընկերության շահերին:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



