«Իտալիայի հավաքականն ունի աշխարհում լավագույն պաշտպանությունը և նրանց պրակտիկորեն անհնար է խփել»
SPORTԻսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան կիսվել է Եվրո-2016-ի 1/8 եզրափակչում Իտալիայի հետ կայանալիք խաղի սպասումներով: Խաղը տեղի կունենա հունիսի 27-ին:
«Իտալիայի հավաքականը շատ ուժեղ թիմ է: Իտալիայի Սերիա Ա-ի խաղերում գոլեր խփելը շատ դժվար է, ինչպես նաև դժվար է Իտալիայի հավաքականին խփելը: 2 մրցաշրջանը «Յուվենթուսում» ինձ՝ որպես հարձակվող դարձրին ավելի ուժեղ:
Բուֆֆոնը շատ ուժեղ է: Ջանլուիջին համաշխարհային ֆուտբոլի լեգենդն է, ինչպես նաև Կասիլյասը: Բոնուչին, Բարձալին և Կիելինին աշխարհի լավագույն պաշտպաններն են:
Քչերը կլինեն, որ կցանկանան խաղալ նրանց դեմ: Երբ նրանք դաշտում են Բուֆֆոնի հետ, նրանց թիմին պրակտիկորեն անհնար է գոլ խփել»,- Մորատայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



