Մոսկվայում բացվել է «Եդինայա Ռոսիա»-ի վերջին համագումարն ընտրություններից առաջ
INTERNATIONAL NEWSՀունիսի 26-ին Մոսկվայում բացվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության վերջին համագումարը Պետդումայի ընտրություններից առաջ: Սպասվում է, որ հաստատվելու են թեկնածուների անունները, որոնք մասնակցելու են սեպտեմբերին նախանշված ընտրություններին:
Համագումարի առաջին օրը 10 քննարկում է նախատեսվում ամենատարբեր թեմաներով՝ տնտեսականից մինչեւ մշակութային: Հունիսի 27-ին տեղի կունենա լիագումար նիստը, որին կմասնակցի նաեւ կուսակցության նախագահ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի, ընդհանուր առմամբ համագումարին ավելի քան 2 հազար պատվիրակ կմասնակցի:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի պատգամավորների ընտրությունը նշանակել է սեպտեմբերի 18-ին:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



