Երեւանում ողբերգական ավտովթարից 1 մարդ մահացել է, երկուսը՝ տեղափոխվել հիվանդանոց
SOCIETYNews.am-ը գրում է.
Երեւան-Էջմիածին ճանապարհին այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ, 27-ամյա Ռոման Բուդաղյանը «Պրիստիժ» տաքսի ծառայության ավտոմեքենայով բախվել է ճանապարհի արգելապատնեշին, այնուհետեւ ավտոաշտարակին: NEWS.am-ի հետ զրույցում Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը նշեց, որ ավտովթարի հետեւանքով Ռոման Բուդաղյանի ուղեւոր 31-ամյա Մառլեն Պետրոսյանը մահացել է, իսկ Ռոման Բուդաղյանը տեղափոխվել է Երեւանի «Աստղիկ» ԲԿ:
Ավտոաշտարակի վրա այդ պահին աշխատանքներ կատարող Երեւանի բնակիչ Գոռ Անդրիասյանը նույնպես մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



