Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


Էկումենիկ աղոթքի մասնակիցներն աշխարհին խաղաղություն, իսկ Պապին երկարակեցություն են խնդրել

SOCIETY

 Երևանի Հանրապետության հրապարակում Հռոմի պապի, Ամենայն Հայոց կաթողիկոսի և այլ բարձրաստիճան հոգևորականների մատուցմամբ միասնական աղոթքին խաղաղության խնդրանքով մասնակցում են հազարավոր հայեր: «Արմենպրես»-ը զրուցել է նրանցից մի քանիսի հետ:

Վազգեն Բարխուդարյան

Ստեփանավանից հատուկ եկել եմ Հռոմի պապին տեսնելու, աղոթելու: Նա ժամանել է Հայաստանի Հանրապետության 25-ամյակի կապակցությամբ` նախագահի ու մեր կաթողիկոսի հրավերով: Հպարտ եմ, որ խաղաղության, մեր ազգի համար եկել է որպես առաջին քրիստոնյա երկիր: Նրա շնորհիվ աշխարհը մեզ ավելի լավ կճանաչի, նրա գալը աշխարհին ցույց կտա, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք ու պետք է մեզ լավ ճանաչեն: Ես զարմանում եմ, օրինակ, եթե հային հարցնեն անգլիացին ով է, կիմանա, բայց անգլիացին չգիտի հայն ով է: Նրան կասեմ աշխարհի չափ շնորհակալ եմ, որ Ձեզ տեսնում ենք, երկարակեցություն կմ աղթեմ: Նա մեր սրտում է, մենք էլ` նրա:

Նարեկ Առաքելյան

Եկել եմ հատուկ Հռոմի պապին տեսնելու: Գիտեմ, որ նա այսօր գնացել է Գյումրի, Ծիծեռնակաբերդ: Եթե նրա հետ խոսեի, կխնդրեի խաղաղություն, առողջություն բոլորին:

Աստղիկ Մարկոսյան

Պապի այցը Հայաստան նոր ճանաչում կբերի մեր ժողովրդին, Հայաստանին: Կարևոր է, որ նա խաղաղություն է քարոզում ամբողջ աշխարհում: Այսօր աղոթքին ուզում եմ ներկա լինել, հաղորդվել: Նրան տեսնելիս ուղղակի կասեի, որ այդպես էլ պարզ ու արդար մնա, հասարակ, արդարամիտ, բարի: Նրան տեսնելուց հետո, հուսով եմ, երազանքներս կիրականան:

Դավիթ Դավոյան

Ինձ համար մեծ նշանակություն ունի, որ Հռոմի պապն այցելել է Հայաստան: Հայաստանի համար կարևոր է, կարող է մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավել: Այս օրերին տարբեր երկրներից եկել են, ես էլ Ռուսաստանից եմ եկել, որ նրան տեսնեմ, նրա հետ աղոթեմ բարության, այն ամենի համար, որ ունենք:

Նրան կասեի, որ առողջ լինի ու շարունակի անել այն, ինչ անում է, բարի, լավ մարդ մնա: Իհարկե, ես բոլոր ընկերներիս ասել եմ արդեն, որ տեսնելու եմ նրան ու անպայման կլուսանկարեմ հեռախոսովս:

Ֆրանցիսկոս Պապը Հայաստան է ժամանել հունիսի 24-ին Երևանի ժամանակով 15:00-ին` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով: «Զվարթնոց» օդանավակայանից Պապն ուղևորվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, մասնակցել Բարիգալստի Հրաշափառի արարողությանը: Հռոմի Պապն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը Սուրբ խորանից աղոթք ու քարոզ են հնչեցրել: Պապը հյուրընկալվել է ՀՀ նախագահի նստավայրում, առանձնազրույց ունեցել նրա հետ, ելույթ ունեցել ՀՀ իշխանությունների, հասարակության, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Հունիսի 25-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և աղոթել: Հռոմի Պապը ՀՀ Նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այնուհետև ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որտեղ հոգևոր դասը կատարել է Բարեխոսական կարգի արարողություն՝ հայցելով այլևս սրբադասված նահատակների բարեխոսությունը: Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: Պապը Գյումրիում պատարագ է մատուցել լատինական ծեսովհամեմված հայկական շարականներով: Պատարագից հետո Հռոմի պապը` հրավիրելով Ամենայն Հայոց կաթողիկոսին իր պապոմոբիլ, շրջել է հրապարակում, ողջունել հավաքվածներին, ապա իջել, մի քանի րոպե էլ հետիոտն շփվել հավատացյալների հետ և մեկնել Անարատ Հղության Հայ քույրերի միա բանության «Տիրամայր Հայաստանի» կուսանոց:

Հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռում բաց խորանի մոտ տեղի կունենա պատարագ, որը կմատուցի Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբազան քահանայապետի հաղորդակցությամբ: Այնուհետև տեղի կունենան մի շարք միջոցառումներ Մայր Աթոռում, որից հետո Սրբազան քահանայապետը և Վեհափառ Հայրապետը կայցելեն հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը` Խոր Վիրապորտեղ միասին աղոթելուց հետո աղավնիներ բաց կթողնենԱրարատի ուղղությամբ և դրանով պաշտոնական ծրագիրը կավարտվիՍրբազան քահանայապետը կմեկնի օդանավակայան`Հռոմ վերադառնալու համար:

 

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients