Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Խաղաղությունը չի կարող կենսագործվել առանց արդարության. Ամենայն Հայոց Կաթողիկոս

SOCIETY

 Երևանում՝ Հանրապետության հրապարակում եռօրյա այցով Հայաստանում գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ համատեղ աշխարհում խաղաղության հաստատման էկումենիկ արարողությունից առաջ ուղերձով հանդես եկավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: «Արմենպրես»-ն այն ներկայացնում է ամբող ջությամբ.

«Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,

Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,

Շնորհազարդ հոգևոր եղբայրներ և սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Բարձրյալն Աստծո սուրբ անվան փառաբանությունը մեր շուրթերին՝այսօր քաղաքամայր Երևանի կենտրոնում, Բիբլիական Արարատի օրհնաբեր հայացքի ներքո համախմբվել ենք միասնական աղոթքի: Նոյի երկրից, որտեղ Աստված ծագեցրեց խաղաղության ծիածանը, մեր հայցը բարձրացրեցինք երկինք ի Քրիստոս սիրեցյալ Մեր եղբոր՝ Ֆրանցիսկոս Պապի հետ` հանուն աշխարհում խաղաղության հաստատման և մարդկության ապահով ու բարօր կյանքի: Հուզումով ենք անդրադառնում, որ այս հրապարակում մեզ աղոթակից են նաև պատերազմներից, ահաբեկչություններից ու բռնություններից տուժածներ, փախստականներ Ադ րբեջանից, փախստականներ Սիրիայից, Իրաքից, ովքեր առ Աստված հույսով սպասում են խաղաղության օրերին իրենց հայրենի բնակավայրերում:

Արդարև, մեկ և կես տասնամյակ առաջ երրորդ հազարամյակը դիմավորում էինք հույսով, որ այն մարդկության կյանքում սկիզբ պիտի առնի ազգերի համերաշխ գոյակցությամբ և պետությունների բարի գործակցությամբ՝ հանուն խաղաղ ու արդար աշխարհի կառուցման: Մինչդեռ ամենօրյա իրականությունը հաճախ գուժում է պատերազմական և ահաբեկչական նորանոր գործողությունների, մարդկային անասելի տառապանքների, անդառնալի կորուստների մասին: Աշխարհի տարբեր կողմերում տարբեր ազգերի, կրոնների ու դավանանքների պատկանող մանուկներ ու պատանիներ, կանայք ու տարեցներ մահասփյուռ զենքերի և վայրագ  բռնարարքների զոհ են դառնում կամ բռնում գաղթականության ուղին՝ ահռելի դժվարություններ հաղթահարելով կյանքի ապահովություն գտնելու համար:

Ճիշտ մեկ դար առաջ այս նույն ճանապարհն էր անցում մեր ժողովուրդը՝ հայտնվելով ծանրագույն իրավիճակի առջև, երբ Ցեղասպանության հետևանքով կորցրել էր  հայրենիքի մեծագույն մասը և, ունենալով մեկ ու կես միլիոն անմեղ նահատակներ, պայքարում էր իր գոյության իրավունքի համար: Այսօր էլ մեր ժողովուրդն ապրում է չհայտարարված պատերազմի դժվարին պայմաններում` թանկ գնով պաշտպանելով խաղաղությունը մեր երկրի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքը`իր բնօրրան հայրենիքում: Մեր ժողովրդի խաղաղասիրական ձգտումներին ի պատասխան`Ադրբ եջանը, խախտելով հրադադարը, ապրիլ ամսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին սանձազերծեց  ռազմական գործողություններ: Հրետակոծվեցին և ավերվեցին հայկական բնակավայրեր, զոհվեցին ու վիրավորվեցին խաղաղության պաշտպան զինվորներ, դպրոցահասակ երեխաներ, խոշտանգվեցին խաղաղ, անզեն բնակիչներ:

Այս դժվարություններին հանդիման՝ մեր ժողովուրդը ապրում է ցավը նաև այն ավերածությունների և կորուստների համար, որ շարունակվում են Մերձավոր Արևելքում, սոսկալի ահաբեկչությունների համար, որ իրագործվեցին եվրոպական խոշոր քաղաքներում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Ասիայի և Աֆրիկայի երկրներում, հոգևոր ու մշակութային այն արժեքների համար, որ անխնա կերպով ոչնչացվում են հակամարտությունների տարածաշրջաններում: Որքա՜ն սրբավայրեր պղծվեցին և արժեքավոր կոթողներ կործանվեցին Սիրիայում, Իրաքում, Արևելքի և Աֆիկայի երկրներում, որքա՜ն խաչքարեր Õ �չնչացվեցին Ադրբեջանում: Փլատակների, կորստի ցավի ու կարիքի մեջ փլուզվում են նաև մարդկային հոգու արժեքներն ու զգացումները:

Ստեղծված իրավիճակներում քրիստոնեական Եկեղեցիների և կրոնական առաջնորդների առաքելությունը չի կարող սահմանափակվել միայն տուժածներին աջակցելով, մխիթարելով և հովվական հոգատարություն ցուցաբերելով: Խաղաղության փնտրտուքի ճանապարհին առավել գործուն քայլեր պիտի ձեռնարկվեն՝ ջանքերը համատեղելով կանխարգելելու համար չարիքը, միջեկեղեցական ու միջկրոնական գործակցությամբ հասարակությունների մեջ զորացնելու սիրո, համերաշխության ու համագործակցության ոգին՝ ըստ Աստծո կոչի. «Երանի՜ խաղաղարարներին,- ասում է մեր Տերը,- որովհետև նրանք Աստծու որդիÕ �եր պիտի կոչուեն»:

Ձերդ Սրբություն, հովվական Ձեր ծառայությունը ակնհայտորեն արտահայտում է աշխարհի խաղաղության ու ազգերի միջև հաշտության տերունավանդ պատգամին Ձեր ամբողջական նվիրվածությունը, որի վկայություններից մեկը եղավ նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով անցյալ տարի Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում մատուցված պատարագը՝ ի հիշատակ մեր անմեղ նահատակների, երբ Դուք Ձեր պատգամում բարձրաձայնեցիք արդարության վերականգնման անհրաժեշտության մասին՝ նշելով. «Չարիքը թաքցնելը կամ ուրանալը նման է թույլ տալուն, որ վերքն արյունահոսի՝ առանց վիրակապվելÕ �ւ»:

Այս նույն սկզբունքով առաջնորդված՝ վերջին մեկ տարում Հայոց Ցեղասպանությունը վճռականորեն դատապարտեցին նաև նոր պետություններ ու կազմակերպություններ, օրերս՝ նաև Գերմանիան, որն Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի դաշնակիցն էր: Մեր ժողովուրդը երախտագետ է Ձերդ Սրբությանը և բոլորին, ովքեր բարձրաձայնում ու պաշտպանում են արդարությունը և ակնկալում է, որ Թուրքիան՝ ունկնդիր Ձեր պատգամին և բազում պետությունների ու միջազգային կառույցների կոչին, քաջություն դրսևորի առերեսվելու պատմությանը, վերացնի Հայաստանի անօրինական շրջափակումը, դա դարեցնի նաև զորակցությունը Ադրբեջանի ռազմական խարդավանքներին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ու խաղաղ ապրելու իրավուքի դեմ: Արդարև, խաղաղությունը չի կարող կենսագործվել առանց արդարության, մարդկային կյանքերը չեն կարող դառնալ շահարկումների առարկա, չեն կարող անտեսվել: «Աստծու կողմից աչառութիւն չկայ,- ասում է առաքյալը,- այլ՝ բոլոր ազգերի մէջ ով երկնչում է Նրանից և արդարութիւն է գործում, ընդունելի է Նրան» (Գործք  Ժ 34-35): Միայն արդարությունը, որի վրա հիմնված է մարդկանց և ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը, կարող է դ առնալ ամուր հիմքը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և ամենաիրական ուղին հակամարտությունների համապարփակ լուծման:

Այս նպատակի իրագործման համար ջերմեռանդ սրտով աղաչում ենք Աստծուն, որպեսզի ունկնդիր լինի մեր աղոթքներին և Սուրբ Հոգու շնորհների առատ հեղմամբ բարի արդյունքներով արգասավորի եղբայրական սերն ու գործակցությունը Եկեղեցիների: Թող Ողորմած մեր Տերը մաքրի աշխարհը չարի ողբերգություններից և պարգևի խաղաղություն ու ապահովություն: Եվ թող մարգարեական խոսքի համաձայն՝ սուսերներից խոփեր ձուլվեն, սվիններից՝ մանգաղներ, ազգ ազգի դեմ սուր չբարձրացնի, և մարդիկ չսովորեն պատերազմել (հմմտ. Եսայի. Բ 4):

Բարերար Աստծո մեզ պարգևած հանդիպման հոգևոր ուրախությունը Մեր սրտում, մեր Տիրոջ և Փրկչի շնորհը և խաղաղությունը հայցելով բոլորիս՝ հրավիրում ենք Ձեզ, սիրեցյալ եղբայր, Ձեր պատգամը և սիրառատ օրհնությունը բերելու այստեղ համախմբված բազմահազար հավատացյալներին»:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan