Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Հռոմի Պապը կրկին օգտագործեց Ցեղասպանություն եզրույթը. արձագանքում են թուրքական ԶԼՄ-ները

INTERNATIONAL NEWS

 Հռոմի պապը կրկին օգտագործեց Ցեղասպանություն եզրույթը. հենց այս գլխագրով թուրքական լրատվամիջոցները սկսեցին անդրադառնալ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցին և նախագահական նստավայրում ունեցած ելույթի ժամանակ «ցեղասպանություն» եզրույթի կիրառմանը:

Թուրքական Hürriyet պարբերականը լուրը հրապարակել է հետևյալ վերնագրով. «Եվս մեկ անգամ կիրառեց այդ բառը»: Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ իր ելույթում Հռոմի Պապը շեղվել է նախապես պատրաստած տեքստից և 1915 թվականի ողբերգությունն անվանել է Ցեղասպանություն: Պարբերականը հիշեցրել է, որ 2015 թվականին Վատիկանում կազմակերպված արարողության ժամանակ Ֆրանցիսկոսը կրկին օգտագործել էր եզրույթը` ասելով. «Հարյուրամյակի առաջին ցեղասպանությունը հայերի հետ է տեղի ունեցել»: «Հուրիեթ»-ը գրել է, որ այդ դեպքից հետո Թուրքիան հետ էր կանչել Վատիկանում իր դեսպան Մեհմեթ Փաչաջըին, ով վերադարձել էր պաշտոնին միայն 10 ամիս անց:

Milliyet պարբերականնն  ընթերցողներին Հռոմի պապի այցի մասին լուրը տվել է հետևյալ վերնագրով. «Մեկ տարի անցավ… Պապը նորից նույնն արեց»: Թուրքական այս լրատվամիջոցը ևս արձանագրել է այն փաստը, որ կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդն անտեսել է նախապես պատրաստված տեքստն ու իր ելույթում կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը:

«Հայաստան այցելած Ֆրանցիսկոս Պապը կրկին 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն է որակել». հենց այս տողերով է լուրը հրապարակել գերմանական Deutsche Welle լրատվականի թուրքական ծառայությունը` հիշեցնելով 2015 թվականին Վատիկանում Պապի ելույթը: Լրատվամիջոցը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ սա Ֆրանցիսկոս Պապի 14-րդ արտերկրյա այցելությունն է, իսկ Հայաստանը դարձել է նրա առաջին կանգառը տարածաշրջանում: Deutsche Welle -ն հիշեցրել է, որ սեպտեմբերին ակնկալվում է Ֆրանցիսկոսի այցը Վրաստան և Ադրբեջան: Լրատվամիջոցը նշել է, թե այցի ընթացքում ամենաուշա գրավ հարցերից մեկն այն է, թե արդյոք Ֆրանցիսկոսը կմեղմացնի հայ-ադրբեջանական հարաբերությունները:

«Հռոմի Պապը երրորդ անգամ կիրառեց «ցեղասպանություն» եզրույթը». այս մասին գրում է թուրքական T24 լրատվամիջոցը` նշելով, որ նախքան այցի մեկնարկը Վատիկանից եկող ազդակները խոսում էին այն մասին, որ այս անգամ Ֆրանցիսկոսը կխուսափի եզրույթի կիրառումից:

Թուրքական մեկ այլ լրատվամիջոց` CNN Turk-ը, մեջ է բերել կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդի խոսքերը. «Այդ ցեղասպանությունը դարձավ անցյալ դարի անմարդկային աղետների առաջին օղակը»: Լրատվամիջոցը նշել է, որ եզրույթի կիրառումը դեռևս անցյալ տարի լարել էր Թուրքիա-Վատիկան հարաբերությունները: CNN Turk-ը փաստել է, որ Հայաստան կատարած այցի ընթացքում Պապի ելույթին պաշտոնական Անկարան դեռևս որևէ արձագանք չի տվել:

Diken լրատվամիջոցը գրում է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Ֆրանցիսկոս Պապը «Մեծ Եղեռն» բառերից հետո կիրառել է «Ցեղասպանություն» եզրույթը: Լրատվականը հիշեցրել է, որ 2015 թվականին Վատիկանում պատարագի ժամանակ եզրույթի կիրառումից հետո Պապի խոսքերի քննադատությամբ էին հանդես եկել ինչպես Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, այնպես էլ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Սկանդալային հայտարարություն Պապից… Չնայած տեսքտում չլինելու հանգամանքին, Պապը Հայաստանում էլ ասաց ցեղասպանություն». այսպես է լուրը հաղորդել թուրքական Sabah-ը:

Պապի այցին և Ցեղասպանություն եզրույթի կիրառմանը նմանօրինակ հրապարակումներով են անդրադարձել նաև Haberler-ը, Al Jazeera-ի թուրքական ծառայությունը, BBC Turk-ը, NTV-ն, Yeni Şafak-ը, Aksam-ը և շատ այլ լրատվականներ:

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը հունիսի 24-ին ելույթ է ունեցել ՀՀ Նախագահի նստավայրում Նախագահ Սերժ Սարգսյանի, իշխանությունների, հասարակայնության և Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ելույթում նա, շեղվելով նախապես պատրաստած և լրատամիջոցների ներկայացուցիչներին նախօրոք բաժանած ելույթի տեքստից, կիրառել էՑեղասպանություն եզրույթը:

Մասնավորապես, Պապն իր ելույթում ասել է. «Մեծ Եղեռնը, որը հարվածեց ձեր ժողովրդին և որը անչափ անհամար զոհեր պատճառեց։ Այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ։ Եվ ցավալի է, որ ինչպես այս, այնպես էլ այլ դեպքերում աշխարհի գերտերությունները նայում էին այլ ուղղությամբ»:

 

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank