Ինչպես շատ արագ ազատվել փորի փքանքից
LIFEShabat.am-ը գրում է.
Փորի փքվածությունը գնալով դառնում է ավելի ու ավելի տարածված խնդիր բոլոր տարիքային խմբերի ներկայացուցիչների մոտ ու պատճառում է մարդկանց դիսկոմֆորտի զգացողություն:
Գոյություն ունեն բազմաթիվ տեսություններ այն մասին, թե ինչպես կարելի է ազատվել այդ խնդրից: healthyfoodhouse.com -ը ներկայացրել է տոնուսավորող ըմպելիքի բաղադրատոմս, որը կօգնի կարճ ժամանակում ազատվել փորի փքվածությունից:
Այս ըմպելիքի ամենօրյա օգտագործումը կօգնի այրել ավելորդ ճարպն ու կդառնա օրգանիզմի համար մեծ քանակությամբ սնուցող նյութերի աղբյուր:
Այն պատրաստելու համար հարկավոր է՝
· 2 լիտր ջուր
· 12 հատ անանուխի փոքրիկ տերև
· 1 թ/գ քերած կոճապղպեղ
· 1 հատ մանր կտրատած միջին չափի կիտրոն
· 1 հատ մաքրած ու մանր կտրատած միջին չափի վարունգ
Պատրաստման եղանակը՝
Իրար խառնեք բոլոր բաղադրիչներն ու թողեք այն թրմվի մեկ ժամ: Այնուհետև կարող եք խմել օրական 8-10 բաժակ պատրաստված ջրից: Այդ ընթացքում անպայման չէ խմել սովորական ջուր, քանի որ այդ ըմպելիքը շատ լավ փոխարինում է ջրին:



