Yerevan, 23.November.2025,
00
:
00
BREAKING


6 մթերք, որոնք կօգնեն մաքրել օրգանիզմն աղերից

LIFE

Shabat.am-ը գրում է.

Այս մթերքներն իրավմամբ անվանում են հրաշագործ ու կախարդական, ընդ որում ոչ միայն ժողովրդական, այլ նաև ավանդական բժշկության մեջ։ Դրանց գործածության դեպքում արդյունքները պարզապես ապշեցուցիչ են։

 Այս սննդամթերքների բուժիչ հատկությունների հիմնական գաղտնիքն ու առավելությունը օրգանիզմը առողջության համար վտանգավոր աղերից մաքրելու ունակությունն է։

 Ձեզ ենք ներկայացնում սննդամթերքների մի շարք, որոնք կօգնեն ձեզ մաքրել օրգանիզմը թունավոր նյութերից, իսկ պարբերաբար բուժման դեպքում ամբողջությամբ կվերականգնեն նյութափոխանակության գործընթացները։

 1.      Կարտոֆիլը, օսլայի մեծ պարունակության շնորհիվ, հանդիսանում է թունավոր նյութերի եզակի կլանիչ, որն օգտագործվում է նաև թունավորումների ժամանակ։ «Կլանելով» վնասակար նյութերը, օսլան դուրս է բերում դրանք օրգանիզմից։ Կարտոֆիլի կլանիչ հատկությունները ուժեղացնելու համար անհրաժեշտ է եփել այն առանց կեղևազրկելու, որպեսզի հնարավորինս շատ օսլա պահպանվի։

2.      Ճակնդեղն ակտիվացնում է մարսողության գործընթացը, սակայն նրա ամենաարժեքավոր առանձնակատկությունը օրգանիզմը ծանր մետաղներից բնական ուղիներով մաքրելու հատկությունն է։

 3.      Լամինարիան հարուստ է ալգինատներ կոչվող հատուկ միացություններով, որոնք չեզոքացնում են թունավոր նյութերը՝ զրկելով նրանց վնասակար հատկություններից, և նպաստում են օրգանիզմից դրանց դուրսբերմանը։

 4.      Դափնու տերևներն արդյունավետ կերպով մաքրում են օրգանիզմը ավելորդ աղերից։

 Պատրաստման եղանակը. 5գ դափնու տերևների վրա լցնել 300գ եռացրած ջուր, եռացնել և փողնել թույլ կրակի վրա ևս 5 րոպե։ Այնուհետև լցնել թերմոսի կամ թեյնիկի մեջ, թողնել 3-4 ժամ թրմվի և քամել։

 Օգտագործման եղանակը. թուրմն անհրաժեշտ է խմել փոքր կումերով` բաշխելով ամբողջ քանակությունը 12 ժամվան համապատասխան։ Բուժման կուրսի տևողությունն է 3 օր։

 Ուշադրությո՛ւն։ Դափնու տերևների թուրմով իրականացվող բուժումը հակացուցված է լյարդի, ստամոքսի կամ միզուղիների համակարգի հիվանդությունների դեպքում։ Բացի այդ, այս միջոցն անհրաժեշտ է զգուշորեն ընդունել նաև սրտանոթային հիվանդությունների դեպքում։

5.      Բրինձը հայտնի է իր բուժիչ հատկությունների բազմազանությամբ։ Այն մաքրում և օրգանիզմից դուրս է հանում թունավոր նյութերն ու աղերը, վերականգնում է նյութափոխանակությունը, սնուցում սննդային մանրաթելերով և օգտակար նյութերով։

 Բրինձն օգտագործում են աղերի կուտակումների, նյութափոխանակության խանգարումների և թունավորումների ժամանակ։ Բրնձի օգնությամբ օրգանիզմի մաքրումն օգտակար, դյուրին և հասանելի գործընթաց է։

 Պատրաստման եղանակը. 1 ճաշի գդալ բրինձն ամբողջ գիշեր թողնել սառը ջրի մեջ։ Առավոտյան եփել առանց աղ ավելացնելու և թողնել մի փոքր հովանա։

 Օգտագործման եղանակը. ստացված զանգվածը (եփուկի հետ մեկտեղ) ընդունել սոված վիճակում՝ սնունդի առաջին ընդունումից 4 ժամ առաջ։ Ցանկության դեպքում այդ օրը կարելի է վերածել բեռնաթափման օրվա՝ հետագա սննդակարգի մեջ ներառելով 1 բաժակ եփած բրինձ, խնձորի հյութ և 1-2 խնձոր։ Բրնձով ամենօրյա առավոտյան մաքրումն իրականացվում է մեկ շաբաթ։

 Այս գործողության մեխանիզմը հիմնված է բրնձի հատիկների կառուցվածքի և հատկանիշների հիման վրա։ Չոր վիճակում դրանք ունեն բյուրեղյա կառուցվածք, սական թրջվելիս բրնձի յուրաքանչյուր հատիկ ծածկվում է յուրահատուկ «պահոցներով», որոնց շնորհիվ էլ իրականացվում է աղերի «կլանումը»։

 Ուշադրությո՛ւն։ Բրնձով դիետայի ընթացքում արգելվում է կծու, աղի և ճարպոտ սնունդ օգտագործելը, քանի որ դրանք նվազեցնում են բրնձի արդյունավետությունը։ Բացի այդ, բժիշկները խորհուրդ են տալիս այդ օրերին ընդունել կալիում և վիտամիններ պարունակող դեղահաբեր։

6.      Եղևնու կամ սոճու կոները հարուստ են մի նյութով, որը ժողովրդական բժշկության մեջ անվանվում է կենսահյութ։ Այդ նյութն ունի աղային նստվածքների և հյուսվածքների միջև կապը քայքայելու, դրանք միմյանցից անջատելու և այդպիսով աղերը օրգանիզմից հեռացնելու յուրահատուկ հատկություն։ Դրա շնորհիվ հյուսվածքներն ու աղային նստվածքները միմյանց ամուր կապող նյութերը պարզապես լուծվում են։

 Բուժման համար օգտագործում են կոնի եփուկը։

 Պատրաստման եղանակը. կոնն ամբողջ գիշեր թողնել 200մլ ջրի մեջ։ Առավոտյան թուրմը 5 րոպե եռացնել, հանել կոնը և ավելացնել այնքան եռացրած ջուր, որ հեղուկը դառնա 200 մլ։

 Օգտագործման եղանակը. ընդունել ամեն գիշեր ½ բաժակ (100 մլ)։ Բուժման կուրսի տևողությունն է 1 ամիս։

 Հաճախ կարելի է համադրել 2 տարբեր եփուկներով բուժումներ՝ բրնձի և կոնի։ Այս դեպքում առավոտյան անհրաժեշտ է ընդունել բրնձի եփուկ, իսկ երեկոյան՝ կոնի։

 Ուշադրությո՛ւն։ Քանի որ ավելորդ աղերի դուրսբերումը տեղի է ունենում բավական ինտենսիվորեն, օրգանիզմը դրանց հետ մեկտեղ կորցնում է նաև սրտի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ կալիումի աղեր։ Անհրաժեշտ է նախօրոք մտածել այս տարրի պակասը լրացնելու մասին, ուստի այդ նպատակով կուրսի 10-րդ օրվանից խորհուրդ է տրվում ամեն օր՝ օրը 3 անգամ 1 թեյի գդալ մեղր ընդունել։ Բացի այդ,  անհրաժեշտ է ուտել շատ կարտոֆիլ, խնձոր, ծիրանաչիր, կիտրոն և բոված ցորեն։ Բժշկի նշանակմամբ կարելի է նաև կալիումի քանակը վեականգնող դեղորայք ընդունել։

 Այս մեթոդներն իրականացվում են բարցառապես բնական միջոցների գործածությամբ, այդ իսկ պատճառով գործում են բնական ճանապարհով և մեղմորեն։ Սակայն մինչ բուժման անցնելը անհրաժեշտ է այցելել բժիշկի և միասին ծրագել բուժումն ու քննարկել դրա բոլոր նրբությունները։

Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population "You Choose the Destination": New Promotion for AraratBank Mastercard World Travel CardholdersYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments