Ութամյա երեխան ընկել է Ողջի գետը
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 24-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում երեխան ընկել է գետը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ութամյա երեխան ընկել է Ողջի գետը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, գետի ողջ երկայնքով 33 փրկարար, 30 ոստիկան և 1 տասնյակից ավելի քաղաքացիներ իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
3
Top Travel Destinations of 2026: IDBank
4
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook
5
Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia



