ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նորանշանակ տեղակալին
SOCIETYՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Դատախազության Կոլեգիայի անդամներին է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Արթուր Դավթյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Գլխավոր դատախազը բարձր է գնահատել Արթուր Դավթյանի պրոֆեսիոնալիզմը և իրավական համակարգում երկարամյա աշխատանքային փորձը՝ վստահություն հայտնելով, որ դատախազական համակարգում նրա գործունեությունը ուղղված կլինի ՀՀ իրավական համակարգի ամրապնդմանը: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի 2016 թվականի հունիսի 22-ի հրամանագրով՝ Արթուր Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



