Անգլիայի բանկը Brexit-ից հետո խոստացել Է 350 մլրդ դոլար հատկացնել ֆինանսական հատվածին
INTERNATIONAL NEWSԱնգլիայի բանկը պատրաստ Է տրամադրել 250 միլիարդ ֆունտ ստեռլինգի (շուրջ 345 միլիարդ դոլարի) չափով լրացուցիչ միջոցներ Brexit-ից հետո ֆինանսական հատվածին օժանդակելու համար: Հունիսի 24-ին այս մասին հայտարարել Է կարգավորիչի կառավարիչ Մարկ Քառնին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի բանկերը վերջին ժամանակներս ներգրավել են 130 միլիարդ ֆունտ ստեռլինգ (179 միլիարդ դոլար) գումարի լրացուցիչ լուծարունություն, եւ դա նրանց հնարավորություն Է ընձեռում Միացյալ Թագավորությունում օժանդակելու գործարարությանը: Կառավարիչը նաեւ հայտնել Է, որ կարգավորիչն անվարան լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե շուկաները դա պահանջեն:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



