Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին փլուզման եզրին է
SOCIETYԳնդեվազ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին անմխիթար վիճակում է: Ինչպես հունիսի 24-ին հրավիրված ասուլիսում նշեց գյուղի բնակչուհի Մարիաննա Արշակյանը, եկեղեցու պատերը քանդվում են, ներսում գտնվող որմնանկարները՝ ջնջվում: «Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում: Վերջին անգամ այդ եկեղեցի այցելել էի 2013 թվականին: Այն ժամանակ եկեղեցին նորմալ վիճակում էր, սակայն հիմա գնալ այնտեղ վտանգավոր է, քանի որ եկեղեցու պատերը քանդվում են»,- նշեց գյուղի բնակչուհին:
Մշակույթի նախարարության աշխատակազմի Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բաժնի պետ Սուրեն Շաքարյանը նշեց, որ իրենք տեղյակ են այդ հարցին, քանի որ եկեղեցու մոտակայքում է մարզային ծառայության հսկիչը և պարբերաբար նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն եկեղեցու վիճակի մասին: Նրա խոսքով՝ եկեղեցին Վայոց ձոր մարզի հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված է որպես տեղական նշանակության հուշարձան, և այդ հանգամանքը պետք է պարտավորեցնի համ այնքի ղեկավարներին, որպեսզի խնդիրը լուծում ստանա:
Սուրեն Շաքարյանը նշեց, որ, Սուրբ Աստվածածնից բացի, կան էլ ավելի վատ վիճակում գտնվող եկեղեցիներ, այդ պատճառով առաջնայինը դրանք են վերանորոգվում:
«Մեր ցուցակում կան 200-ից ավելի հուշարձաններ, որոնք վթարային վիճակում են, այդ պատճառով ընտրություն է կատարվում է, թե որը առաջին հերթին վերանորոգել»,-նշեց Սուրեն Շաքարյանը:



