ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցությունը պետք է դառնա ՇՀԿ-ի գլխավոր գերակայություններից մեկը. Լուկաշենկո
INTERNATIONAL NEWSԵվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ փոխգործակցությունը պետք Է դառնա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) տնտեսական քաղաքականության կարեւորագույն գերակայություններից մեկը: Այդ մասին հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Տաշքենդում ելույթ ունենալով ՇՀԿ-ի գագաթնաժողովում:
«Շանհայի համագործակցության կազմակերպության տնտեսական քաղաքականության ձեւավորման կարեւոր կողմնորոշիչների թվում պետք Է լինի փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ: Առայժմ այդ թեման այնքան Էլ նկատելի չԷ ՇՀԿ-ի շրջանակներում»,-ասել Է նա:
Նրա խոսքով՝ կողմերի շփման կետերը քիչ չեն: Մասնավորապես, նախագահը հիշեցրել Է, որ Մինսկը պաշտպանել Է «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» ստեղծելու ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի նախաձեռնությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



