ԱՄՆ կոնգրեսականները երկրի Նախագահին եւ Կոնգրեսին կոչ են անում հետեւել Հռոմի պապի օրինակին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը
INTERNATIONAL NEWSԿալիֆորնիայի կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոն եւ Ջիմ Կոստան ողջունել են Հռոմի պապի հայաստանյան այցը` հատկապես ընդգծելով նրա` դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր սպասվող այցելության կարեւորությունը: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Հռոմի պապի այցի նախօրեին կոնգրեսական Ջիմ Կոստան հայտարարել է, որ Սրբազան Քահանայապետի այցը ապացույցն է նրա` հայ ժողովրդի հանդեպ ունեցած հավատարմության:
Հիշատակելով 2015 թվականին Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը` նա ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին կոչ է արել հետեւել Հռոմի պապի օրինակին եւ ի վերջո որդեգրել Հայոց ցեղասպանության ճանաչման հստակ քաղաքականություն:
«Շատ կարեւոր է, որ աշխարհի առաջնորդները շարունակում են ուշադրություն հրավիրել 100 տարի առաջ տեղի ունեցած այդ սարսափելի դեպքերին՝ Հայոց ցեղասպանությանը»,- իր հերթին ասել է մեկ այլ կոնգրեսական, «Հայոցցեղասպանության ճշմարտության եւ արդարության» բանաձեւի գլխավոր հովանավոր Դեյվիդ Վալադաոն:
Նրանց են միացել կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ռոբերտ Դոլդը եւ ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստանի Հանրապետություն նախատեսվում է հունիսի 24-ին: Այցի շրջանակում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնականդիմավորման արարողություն, ինչից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Նու յն օրըերեկոյան Սրբազան Քահանայապետը ՀՀ նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսիներկայացուցիչների հետ: Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսնայնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ սուրբ և անմահ պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետությանհրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և խաղաղության աղոթք: Հունիսի 26-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետը հանդիպում կունենա Հայ կաթողիկեեպիսկոպոսների հետ: Նույն օրը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Երևանից կմեկնի Հռոմ:



